Բաժիններ՝

Նազարբաևի հայտարարությունը՝ ըստ քաղաքացիների

168.am-ը Երևանում կատարած հարցումների միջոցով փորձեց պարզել քաղաքացիների դիրքորոշումը Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու վերաբերյալ, և, թե արդյո՞ք մայիսի 29-ին Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նազարբաևի արած հայտարարությունն ինչ-որ կերպ կարող է խոչընդոտել միությանը ՀՀ-ի անդամակցելուն:

Հարցման մասնակից քաղաքացիների մի մասն այն կարծիքին էր, որ Հայաստանը ներկայումս այն դրության մեջ է գտնվում, որ պարզապես ձեռնտու է անդամակցել Եվրասիական տնտեսական միությանը. «Էս պայմաններում պետք է անդամակցել, Հայաստանին դա օգուտ է»: Հարցվածների մեծամասնությունը չր ցանկանում կարծիք հայտնել այդ հարցի վերաբերյալ, քանի որ բավականաչափ իրազեկ չեն. «Մեծերը մեզանից լավ գիտեն: Մենք ավելորդ բեռ ենք էդ մարդկանց համար, որոնք զբաղվում են էդ գործով», «Իրենք ոնց ուզում, էնպես էլ անում են, մեզ ո՞վ է հարցնում», «Հայաստանը չի որոշում… շատ ծանր հարց է»:

Քաղաքացիներից մեկն էլ առաջարկում էր լրիվ նոր միություն` հայերի և սփյուռքահայերի: «Սփյուռք և Հայաստան: Մենք կըլլանք հզոր երկիր, շատ հզոր: Սփյուռքը գիտե՞ք ինչ ուժ ունի»,- ասաց մեր զրուցակիցը:

Ինչ վերաբերում է Նուրսուլթան Նազարբաևի արած հայտարարությանը, հիմնական կարծիքները հետևյալն էին. «Դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Հայաստանը չպետք է անդամակցի», «Դա ցույց է տալիս Հայաստանի ստոր դիրքը», «Անխելքություն կլինի: Հայաստանը, Ղարաբաղը մի երկիր է, միայն անխելքներն են առանձնացնում… Եթե Ղարաբաղի համար Երևանի հայերն են կռվում, էլ ի՞նչ առանձնացնել»:

Կարդացեք նաև

Իսկ հարցման մասնակից մեկ այլ քաղաքացու կարծիքով՝ «Նազարբաևը շատ ճիշտ քայլ է արել, քանի որ Լեռնային Ղարաբաղն առանձին հանրապետություն է, և եթե ցանկանա՝ կարող է միանալ՝ որպես առանձին հանրապետություն: Իսկ Հայաստանը թող իր համար առանձին միանա»:

Բավական Ափիցարյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս