Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում

Զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Խաչատրյանը գտնվում է քրեակատարողական հիմնարկի բուժմասում, բժիշկները նրա վիճակը գնահատում են բավարար: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:

Նաև տեղեկացրին, որ «լուրջ խնդիրներ չկան», Դ. Խաչատրյանն անցնում է հետվերականգնողական փուլը. Դ. Խաչատրյանը գտնվում է բժիշկների խիստ հսկողության տակ:

Հիշեցնենք, որ Դավիթ Խաչատրյանն իր գործով մայիսի 8-ի նիստից հետո հացադուլ էր հայտարարել և կարել բերան, նա բերանի կարերը քանդել էր մայիսի 21-ին:

Դ. Խաչատրյանն արդարություն է պահանջում. նա նույն օրը՝ մայիսի 8-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանին, Մարդու իրավունքների պաշտպանին, ՀՀ գլխավոր դատախազին ուղղված դիմումում նշել էր, որ ինքը սպանություն չի կատարել.

Կարդացեք նաև

«Ես ընդունում եմ, որ իմ կատարածը հանցագործություն է, սակայն ես սպանություն չեմ կատարել, այդ մեկ կրակոցն էլ` մոտ 30 մետր հեռավորությունից, այն էլ` երբ զենքը գտնվել է գոտկատեղիս հատվածում, և որի պատճառով վնասվել են իմ երկու մտերիմ ընկերները, պատահականության արդյունք է, ինչը հաստատվեց ամբողջ դատաքննության ընթացքում:

Հասկանում եմ, որ այնուամենայնիվ, այդ ամենը իմ սխալ գործողությունների հետևանք է, դրա համար էլ խնդրում եմ, որպեսզի երաշխավորեք և ապահովեք արդար դատաքննության իմ իրավունքը: Ես միայն արդարություն եմ խնդրում»:

Լուսանկարը՝ aravot.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս