Բաժիններ՝

Արմեն Մուրադյանը՝ Գյումրիի ծննդատանը արձանագրված դեպքի մասին. «Բժշկի մեղքի բաժինը կորոշեն դատական մարմինները»

Գյումրիում ծննդաբերության ժամանակ առաջացած բարդության հետևանքով մայիսի 28-ին Կարինե Պապանյանի մահվան կապակցությամբ ՀՀ առողջապահության նախարարությունից մասնագիտական խումբ է մեկնել Գյումրի՝ տեղում բոլոր փաստերն ուսումնասիրելու համար։ Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը վստահեցրեց, թե մայրական մահացությունը խիստ հսկվում է: Ըստ նրա՝ դեպքի հետ կապված բոլոր փաստերը քննվել են նաև ԱՆ-ում հրավիրված հատուկ նիստում: Նախարարը հայտնեց, որ նախնական վարկածով ախտորոշումը եղել է պտղային ջրերի էմբրոլիա, որը կայծակնային ավարտ է ունենում. «Բժշկի մեղքի բաժինը կորոշեն դատական մարմինները»:

Ա. Մուրադյանը հայտնեց, որ Գյումրիում ծննդաբերության հետ կապված ևս երեք ծանր դեպք է եղել, մայրերից մեկը տեղափոխվել է Երևան: Միաժամանակ նա հավաստիացրեց, թե Գյումրիում կադրերի և նյութատեխնիկական բազայի հագեցվածությունը լավ է:

Հիշեցնենք, որ Կարինե Պապանյանը երկու երեխաների մայր էր: Մահացել է նաև դեռ չծնված երեխան։ Շիրակի մարզի դատախազությունում նյութեր են պատրաստվում, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։

Նշենք, որ news.am-ի հետ զրույցում մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի սկեսուրը՝ Էվելինա Մինասյանը, ում աչքի առջև է մահացել հարսը, պնդել է, որ հարսը մահացել է բժիշկների անուշադրության հետեւանքով։

Կարդացեք նաև

«Ինքը վատացել էր, գոռում էինք՝ «բժիշկ-բժիշկ», բժիշկ չկա, եսիմ՝ որտեղից վազելով եկավ, ինչ-որ օգնություն ցույց տվողը քույրն էր, նա էլ ոչինչ անել չկարողացավ, հետո մինչեւ եկավ, ուշ էր, ինքն արդեն մահացել էր, բժիշկն իրա մեռնելու պահին կողքը չի եղել»,- ասել է Էվելինա Մինասյանը:

Սկեսրոջ խոսքով՝ մինչեւ ծնարան տանելը հարսին հետազոտել են ու ասել, որ պտղի սրտի աշխատանքը նորմալ չէ, միացրել են շնչառական ապարատ, այնուհետեւ տարել ծնարան, որտեղ վիճակն ավելի է վատացել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս