Հարցին` սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Լ. Տեր-Պետրոսյանը նշել է, որ` «թե´ Ծառուկյանը, թե՛ ԲՀԿ-ն բազմիցս վճռականորեն դեմ են արտահայտվել սահմանադրական բարեփոխումներին, վստահ եմ, որ նրանք ոչ մի պարագայում չեն կուլ տա այս խայծը», արդյոք դա խա՞յծ է, Ի.Տոնոյանը պատասխանեց. « Հարցազրույցի մասով որևէ մեկնաբանություն չի լինելու: Իսկ սահմանադրական բարեփոխումների հետ կապված բազմիցս տեսակետներ հնչեցրել են ԲՀԿ տարբեր ներկաայցուցիչներ և, մասնավորապես, նաև այսօր խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, պատգամավոր Էլինար Վարդանյանը: Տեակետներ ԲՀԿ-ի կողմից բազմիցս հնչեցվել են և մամուլում էլ եղել է»:
168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Տեր-Պետրոսյանի հոդվածը` Արմեն Մարտիրոսյանը նշեց. «Այն, ինչ Տեր-Պետրոսյանն ասում է, մենք դրա մասին բազմիցս բարձրաձայնել ենք: Այնպես որ, գնահատականների մեծամասնությունը եղել է նախկինում արված մեր հարցազրույցներում և մեկնաբանություններում»:
«Ադրբեջանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում»,- ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսպիսի հայտարարություն է արել Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Ալեքսանդր Լուկաշևիչը: Այս կապակցությամբ 168.am-ը մեկնաբանություն խնդրեց Հայաստանի Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարից:
Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեայի խոսքով՝ ԵԽ Վենետիկի հանձնաժողովը կողմից սահմանված է, որ ընտարությունների հետ կապված խաղի կանոնները չի կարելի փոխել ընտրություններից մեկ տարի առաջ: Ըստ Հայաստանում ԵՄ ներկայացուցչության ղեկավարի, քանի որ Հայաստանում հաջորդ խորհդարանական ընտրությությունները տեղի են ունենալու 2017թ. գարնանը, ապա մինչև 2016թ. գարուն Հայաստանում պետք է իրականացվեն Սահմանադրական և ընտրական փոփոխությունները:
ՀԺԿ քաղխորհրդի անդամ, ԿԸՀ նախկին անդամ Ֆելիքս Եղիազարյանը՝ ելույթ ունենալով Սահմանադրական բարեփոխումների նախագծի վերաբերյալ կազմակեպված այսօրվա քննարկմանը, հայտարարեց, որ ներկա քաղաքական իրավիճակում իմաստ չունի լրջորեն քննարկել ներկայացված հայեցակարգը և առաջարկեց գրել Սահմանադրության ժամանակավոր մի տեքստ, որը կգործի մինչև ՀՀԿ քաղաքական մենաշնորհի վերացումը:
Հայաստանում ԵՄ պատվիրակության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության կողմից կազմակերպված «Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի» քննարկման ժամանակ ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանն այդ բարեփոխումների անհրաժեշտությունը ավելի համոզիչ դարձնելու համար՝ բերեց իր անձնական օրինակը:
Հակառակորդի ձեռնարկած այս սադրանքը շփման գծում Ադրբեջանի զինված ուժերի վերջին օրերի գործողությունների տրամաբանական շարունակությունն է, ինչը կրկին անգամ վկայում է, որ հարևան պետության իշխանություններն արհամարհում են ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանն ուղղված ցանկացած նախաձեռնություն, չեն ցանկանում խաղաղ ճանապարհով լուծել ԼՂ հիմնախնդիրը, պարբերաբար դիմում են սադրիչ գործողությունների` արհեստականորեն ապակայունացնելով իրավիճակը սահմանագոտում և վտանգելով բանակցային գործընթացը:
Հունիսի 5-ին հրապարակվել է ՖԻՖԱ-ի դասակարգման նոր աղյուսակը: Հայաստանի հավաքականը նահանջել է 5 տեղով և զբաղեցնում է 38-րդ հորիզոնականը:
Վերնիսաժի մոտ մայիսի 17-ին հնչած կրակոցներից վիրավորված Մնացական Սարգսյանը դուրս է գրվել հիվանդանոցից: Այս մասին 168.am-ին փոխանցեցին «Հերացի թիվ 1» հիվանդանոցային համալիրից: Կրակոցներից տուժած Մյասնիկ Հայրապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ապաքինվում է, սակայն երկրորդ վիրահատության անհրաժեշտություն կա: Նա նշեց նաև, որ դեպքի մասին չի խոսի:
2013թ. արդյունքներով Յունիբանկի սպառողական վարկերի ծավալը նախորդ տարվա համեմատ աճել է 38%-ով և կազմել է 51.3 մլրդ դրամ: Քանակային արտահայտությամբ ֆիզիկական անձանց տրամադրված վարկերն աճել են 70%-ով և կազմել ավելի քան 115 000: Նման աճը պայմանավորված է հաճախորդների սպասարկման նոր մոտեցման շնորհիվ: Այսօր ապրանքների ձեռքբերման համար սպառողական վարկը Յունիբանկում հաստատվում է ընդամենը մեկ րոպեում:
ՀՀԿ-ական պատգամավորի կարծիքով` Հայաստանի նպատակն է, որպեսզի անպայաման մտնի Եվրասիական միություն. «Որոշում է կայացրել և մտնելու է: Սա է խնդիրը: Ու Արցախի հարցը բացարձակ կապ չունի այդ խնդրի հետ: Հետագայում, բանկաանաբար, առաջ են գալիս հետևանքներ, որոնք, պետք է լուծվեն արդեն որպես առանձին հարց»:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանը և ԲՀԿ-ական Վարդան Բոստանջյաննն անդրադարձան Լևոն Տեր Պետրոսյանի այսօրվա հայտարություններին: Հիշեցնենք, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասել էր, թե բոլորի համար ակնհայտ ու հասկանալի է, որ Սերժ Սարգսյանը Հովիկ Աբրահամյանին վարչապետ է նշանակել ոչ ամենևին նրա որակներն ու արժանիքները հաշվի առնելով, այլ երկրի թալանն ավելի մեծ թափով շարունակելու, ապագա ընտրություններն ու հնարավոր Սահմանադրական հանրաքվեն կեղծելու և Գագիկ Ծառուկյանի ու ԲՀԿ-ի ձեռքերը կապելու նկատառումներով։
«Դժբախտաբար, Հանրապետության արտգործնախարարը տեղյակ չէր այդ ամենից: Նա պետք է Նազարբաևի ելույթից անմիջապես հետո վազեր ու փսփսար նախագահի ականջին` ինչ պատասխանի: Չեն աշխատում, մեզ չեն հարցնում: Ոչ մի անգամ ո´չ նախագահը, ո´չ արտգործնախարարը չեն զանգել, ասել` կարելի՞ է հանդիպել, խոսել: Երբ մենք մտնում էինք Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ), Ժնևում Ադրբեջանը դիմել էր, թե «Հայաստանը չի կարող անդամակցել, որովհետև խլել է իմ տարածքի մի մասը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Իրավիճակը սարկաստիկ է այն առումով, որ իշխանության ղեկին գտնվող ՀՀԿ ներկայացուցիչները կորցրել են պատճառահետևանքային կապը և ՀՀ-ում ներդրումների անկումը կապում են միայն ծրագրերի բացակայության հետ` լռության մատնելով բիզնեսի խաղի կանոնների համատարած ոտնահարումների մասին ահազանգերը:
«Երեկ, մյուս օրն ենք բարձրացրել, հո մանկատուն չի՞: Երեկ, մյուս օրն եկել, ասում էին` ծախսերը սրանք են, այնտեղ կա ընթացիկ ծախս, ինվեստիցիոն բաղադրիչ: Ի՞նչն է փոխվել: Գնաճը չի գերազանցել բյուջեի մասին օրենքով սահմանված թվերը: Ոչ ոք իրավունք չունի ասելու` 20 միլիարդ պակասում է, ինչո՞ւ է պակասում: Նազարյանն անմիջապես պետք է աշխատանքից ազատվի: Ինչո՞ւ հաշվի չէին առել: Մենք ե՞րբ ենք փոխել սակագինը: Իսկ ինչպե՞ս կարող է տնտեսությունն աշխատել ամիսը մեկ սակագինը փոխելով: Մենք հրաշալի հիշում ենք անցյալ տարի սակագների բարձրացման հիմնավորումը: Լինի Ռուսաստանը, թե Եվրոպան, որպես կանոն` դա անում են 3,4, 5 տարով, եթե չկա արտակարգ դեպք: Արտակարգ դեպք չի´ եղել: Մեզ չեն ասել` 20 միլիարդն ինչու է պակասել: Սա է խնդիրը»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
«Ղարաբաղի հետ սահմանին որևէ մաքսային ձևակերպում չի կատարվում, չի եղել, հիմա էլ չկա: Եվ ես էլ եմ կարծում, որ հետագայում որևէ մաքսակետ չի կարող լինել, քանի որ փաստացի մենք` Լեռնային Ղարաբաղի հետ միասին, գտնվում ենք մեկ միասնական մաքսային տարածքում, և չեմ կարծում, որ իրատեսական է Հայաստանի և ԼՂՀ-ի միջև մաքսակետ դնելը»,- ասում է Գարեգին Մելքոնյանը:
Իրենք չեն բացառում, ընդունում են, որ իրենք եղել են դեպքի վայրում, և մեքենան կայանելու հետ կապված միջադեպ է առաջացել, բայց ուղղակի չեն հայտնում մյուս մանրամասները: Ամբողջ խնդիրը կայանում է նրանում, որ նրանք, իրոք, փորձել են… մեքենան անհարմար տեղ են կայանած եղել, դրա հետ կապված ինչ-որ խոսակցություն է տեղի ունեցել, որը վերածվել է այն ամենին, ինչը դուք արդեն գիտեք: Այնպես չէ, որ մյուս քաղաքացիների նման եղել են պատահական անցորդներ: Բայց ծեծ, ջարդ… չգիտեմ, այն, ինչ այստեղ ներկայացվում է՝ իրականություն չէ:
Էներգակիրների և ցորենի սակագների աճն ամենակարճ ճանապարհն է պետությունում գնաճը կտրուկ բարձրացնելու: Գրեթե չկա ոլորտ, որտեղ էներգակիր չեն օգտագործում: Հետևաբար, երբ էներգակիրների սակագինը բարձրանում է, տնտեսվարող սուբյեկտները նոր սակագինը մտցնում են ապրանքների ու ծառայությունների ինքնարժեքի մեջ:
Չի բացառվում, որ առաջիկայում կրկնվի ռուսական գազի գնի հետ կապված դառը փորձը, երբ Հայաստանը գազը փաստացի թանկ էր ձեռք բերում, բայց ՀՀ պաշտոնյաններն ամեն կերպ թացնում էին դա և միայն 2 տարի անց բացահայտեցին գաղտնիքն ու հայտարարեցին 300 մլն դոլար կուտակված պարտքի մասին: Նման մտավախություն 168.am-ի հետ զրույցում հայտնեց ՀԱԿ անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ մեկնաբանելով այս տարվա առաջին եռամսյակում գազի ներկրման գնի փոփոխությունը, որ արտացոլվել է ՊԵԿ հաշվետվությունում:
Յունիբանկի “Կոմիտաս” մասնաճյուղը ևս աշխատում է մեկ պատուհանի” սկզբունքով Յունիբանկի "Կոմիտաս" մասնաճյուղը (Երևան, Կոմիտասի 15/2) այսօրվանիցհաճախորդների սպասարկումը ևս կիրականացնի "մեկ պատուհանի" սկզբունքով: Այսուհետմասնաճյուղի հաճախորդներն ավանդի, վարկի, բանկային քարտի ձևակերպումը,դրամական փ
Այս տարի անիմաստ է լրացուցիչ ջրթող իրականացնել Սեւանից: Իհարկե, շատ մեծ խնդիր է Արարատյան Արտեզյան ավազանի խնդիրը: Դա ամենալուրջ խնդիրներից է այսօր Հայաստանում: Եվ Սեւանի հաշվին դա լուծելը ակնհայտ սխալ է: Այնտեղ լուրջ ուսումնասիրություններ են պետք: Լուրջ ծրագիր է պետք: Ճիշտ է, կան արդեն մոտեցումներ, բայց կարծում եմ՝ անբավարար են: Եվ, փաստորեն, մենք ապացուցեցինք, որ հենց որ անկախություն ենք ստանում, մենք ի վիճակի ենք ոչնչացնել այն մի կտոր հողը, որ մեզ տրված է:
Մեր խորին համոզմունքն է, որ արդյունավետ լինելու համար բոլոր բանակցային ջանքերն ու գործընթացները պետք է հաշվի առնեն հենց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դիրքորոշումն ու կարծիքը: Մենք արձանագրեցինք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն այդ հակամարտության կարգավորման ամենաօպտիմալ ձևաչափն Է:
«Անշարժ գույքի շուկայում որոշակի ակտիվություն ունի վարձակալական ճյուղը, որը ժամանակի ընթացքում նույնպես աճ կարձանագրի: Վարձակալական ճյուղը ամեն տարվա վրա ավելի շատ առաջարկություններ կկրի՝ ավելի մեծ պահանջարկ կձեւավորվի, որովհետեւ էդ պահանջարկը միշտ աճելու միտում ունի: Դա այն ճյուղն է, որ անկախ երկրի վիճակից՝ աշխատելու է, որովհետեւ մտածելակերպ է փոխում հասարակության մեջ, երիտասարդ ընտանիքները առանձին են ապրում»:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները նախարար Կարեն Ճշմարիտյանից հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ փոխնախարարը բանակցությունների կեսից հրաժարական տվեց: «Ինչի՞ կեսից, ավարտել էր բանակցությունները: Կարծում եմ՝ կշարունակի աշխատանքը: Չեմ կարող ասել, թե որտեղ և ինչպես, ես չեմ որոշողը»,- ասաց Ճշմարիտյանը:
Այսօր ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հարցին, թե ինչո՞ւ են մայրաքաղաքում տեղադրվող նստարաններն ու աղբամաններն այդքան թանկարժեք (1 նստարանը՝ 150 հազար, 1 աղբամանը՝ 77 հազար դրամ), Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանեց, թե երևանցիները շատ գոհ են նստարանների համար, իսկ աղբամանները անհրաժեշտ են:
Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդուն՝ Սեդրակ Օսիպյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` դիտավորթյամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը: Այս մասին 168.am-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հաարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը տեղյակ չէ, թե ՀՀ դեսպաններն ինչ ներդրումային առաջարկների կամ դրանց բացակայության մասին են խոսել վարչապետի հետ: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով 168.am-ի հարցին, թե ինչի՞ց են դժգոհել դեսպանները, Կ.Ճշմարիտյանը պատասխանեց. «Չգիտեմ, վարչապետն ասեց՝ կկոնկրետացնեն աշխատակազմերի մակարդակով: Մեր նախարարությունում այդպիսի առաջարկ չի եղել»:
Ռոբերտ Քոչարյանի պատկերացումներով` Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մաս է կազմում, ինչի վերջնական իրավական ամրագրմանը պետք է ձգտենք բոլորս»:
«Ես չեմ ուզում շատ վատատեսական հայացքներ արտահայտել, բայց նման իրավիճակում գնալով պակասելու է, որովհետև բոլոր այն անձինք, որոնք կարողանում էին աշխատել, եկամուտների մի մասը տեղափոխել ՀՀ, հիմա նրանց համար պայմաններ են ստեղծվել, որ կարողանում են իրենց ընտանիքներին տեղափոխել և այլևս ՀՀ գումար չեն փոխանցում: Դրա համար ոչ մի արտառոց բան չեմ տեսնում տրանսֆերտների 0.5 մլն-ով պակասելու մեջ և կարծում եմ, հետագայում ևս այդ թիվը պետք է նվազի»:
Ամիսներ առաջ ՀՀ կառավարությունը սկսեց գանձապետարանների փակման գործընթաց: 43 գանձապետարաններից ներկայումս մնացել է ընդամենը 6 տեղական գանձապետական բաժին՝ Իջևանում, Վայքում, Գյումրիում, Վանաձորում, Սևանում, Գորիսում: ՀՀ ֆինանսների փոխնախարար-գլխավոր գանձապետ Ատոմ Ջանջուղազյանը 168.am-ին հայտնեց, որ դրանց գործառույթները կփոխվեն, չեն անի այն, ինչ արել են մինչև հիմա՝ հաշվի առնելով, որ համակարգը փոխվել է և նախկինում ՏԳԲ-ների կողմից սպասարկվող համայնքները, պետական հիմնարկները այժմ հնարավորություն ունեն իրենց հաշիվները կառավարել էլեկտրոնային եղանակով. «Միայն հարկավոր է համակարգիչ և ինտերնետ: Մեր տեղեկություններով՝ չկա որևէ միավոր, որ այդ հնարավորությունները չունենա»: