Բաժիններ՝

Ռուբեն Վարդանյան. «Ուրախ եմ, որ հեքիաթն իրականություն է դառնում». mediamax.am

mediamax.am-ի փոխանցմամբ՝ հունիսի 1-ին Դիլիջանում UWC ցանցում սովորելու համար ընտրված հայ երեխաները հանդիպել են UWC Դիլիջանի դպրոցի տնօրինության եւ իրենց կրթաթոշակները տրամադրած բարերարների հետ:

Հանդիպմանը ներկա է եղել IDeA բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը եւ պատասխանել է լրագրողների հարցերին: Ներկայացնում ենք որոշ հատվածներ Ռուբեն Վարդանյանի պատասխաններից.

UWC Դիլիջան քոլեջի բացման մասին

Այնպես է ստացվել, որ վերջին 25 տարիների ընթացքում քիչ հայեր են մեկնում արտասահման եւ քիչ օտարերկրացիներ են այցելում Հայաստան: Մենք փոքր-ինչ մեկուսացված ենք այն ամենից, ինչ տեղի է ունենում աշխարհում:

Կարդացեք նաև

Սեպտեմբերին Հայաստան երեխաներ կգան Չիլիից, Եթովպիայից, Հարավային Աֆրիկայից, Կանադայից, Մալայզիայից, Չինաստանից եւ շատ այլ երկրներից: Սա շատ կարեւոր է՝ նրանք կկարողանան ճանաչել Հայաստանը, կհասկանան. ինչպե՞ս ենք մենք ապրում, ինչպիսի՞ մարդիկ ենք, պատկերացում կկազմեն մեր ավանդույթների մասին: Հայերն էլ իրենց համար շատ նոր բաներ կբացահայտեն:

Շատ ուրախ եմ, որ հեքիաթն իրականություն է դառնում: Մենք շատ պահպանողական ենք, խոսքերին չենք հավատում, մեզ անհրաժեշտ է շոշափել, ձեռք տալ հավատալու համար: Ընդհանուր առմամբ, անվստահության բարձր մակարդակ կա: Ուրախ եմ, որ նման հանդիպումները ցույց են տալիս, որ բոլոր խնդիրներն էլ լուծելի են, որ առաջ ենք գնում, որ դպրոցը գրեթե պատրաստ է, գործում է Տաթեւի ճոպանուղին, եւ շատ այլ նախագծեր իրականություն են դառնում: Եթե չհավատայի, որ այս օրը կգա, մենք այսօր այստեղ կանգնած չէինք լինի: Պետք է հավատալ սեփական երազանքին:

Բարեգործության մասին

Մենք գտնվում ենք բարդ իրավիճակում, մեր հասարակության տրանսֆորմացիան շատ բարդ է ընթանում: Ցավոք սրտի, պետությունը ոչ միշտ է ի վիճակի լինում մեղմ տրանսֆորմացիա ապահովել: Մյուս կողմից, մենք ապրում ենք մի աշխարհում, որտեղ ամեն ինչ ավելի մրցակցային է դառնում եւ դինամիկ կերպով փոփոխվում: Մասնավոր կապիտալի օգնությունը եւ համագործակցությունը պետականի հետ այս գործընթացն ավելի արագ, արդյունավետ եւ մասնագիտացված է դարձնում:

Մարդիկ մինչեւ վերջ չեն հասկանում բարեգործության իմաստը: Շատերին թվում է, որ, օրինակ, եկեղեցու կառուցման համար գումար նվիրաբերելով ամեն ինչ ավարտվում է: Այս գործընթացներն ավելի խորքային են:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ mediamax.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս