Ըստ Լյուդմիլա Սարգսյանի՝ Դերենիկ Դումանյանն իր նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքի պատճառով խոստումը չի կատարել
«Ես խոսել էի Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի մասին, ասել էի, որ այնտեղ խնդիր կա լրջագույն, ամբուլատոր կլինիկայի կարիք կա, քանի որ հիվանդներն ամբողջ կրակի գիծն են անցնում, որ հասնեն շրջկենտրոն: Պարոն Դումանյանը հապարակավ հայտարարեց, որ պատրաստ են և ամբուլատոր պոլիկլինիկան Ոսկեվանում կկառուցվի: Սակայն հետագայում խոստումը օդում մնաց: Մի քանի գյուղերում այդ ծրագիրը հաստատվեց, բայց Ոսկեվանում չարվեց: Ես գտնում եմ, որ անձնական վերաբերմունքի դրսևորում էր իմ նկատմամբ, որովհետև ես էի խնդիրը վեր հանել»,- այսօր ԱԺ համատեղ հանձնաժողովների նիստում հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը:
Ըստ նրա՝ պատվաբեր չէ նախարարին հրապարակային խոստում տալ սահմանամերձ գյուղի մասին և անձնական վերաբերմունքի համար խոստումից հրաժարվել:
Ֆիանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանն ընդհատեց Լ.Սարգսյանին` ասելով. «Դուք ասում եք բաներ մարդու մասին, որն այստեղ չի: Դա կոռեկտ չէ»:
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը խոստացավ Ոսկեվանի ամբուլատորիայի հարցը խորը ուսումնասիրել և լուծում տալ: