Բաժիններ՝

Միքայել Մելքումյանի պաշտոնական 6 առաջարկները Ռոբերտ Նազարյանին

«Քանի որ ես պարոն Նազարյանին (Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահին) խոսք եմ տվել, որ ես պաշտոնապես առաջարկություններ կանեմ՝ սակագինը մինչև օգոստոսի 1-ը հին սակագնի մակարդակին թողնելու, այսօր ես պաշտոնական հայատարարություն եմ անում, սա պաշտոնական դիմում է, սա ուղիղ առաջարկ-ուղերձ կլինի պարոն Ռոբերտ Նազարյանին»,- այսօրվա ասուլիսում հայտարարեց ԱԺ պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը:

Նա նշեց, թե այն հիմնավորումներն ու փաստարկները, որ բերում է հանձնաժողովը, թե հիմնական՝ 3.85 դրամով սակագնի ավելացումը պայմանվորված է էներգահամակարգում ընդհանրական առաջացած ֆինանսական ճեղքվածքը հաղթահարելու և այն սպասվող ծախսերով, որ պետք է արտադրող կայանները իրականացնեն, ունեն այլընտրաքային ֆինանսական և կառուցվածքային լուծումներ, սակայն հանձնաժողովն այլ ճանապարհով չգնաց:

«Հանձնաժողովի նիստի ընթացքում հանձնաժողովի ոչ մի անդամ, ոչ էլ արտադրող կայանների տնօրենները որևէ կերպ մեր բերած փաստարկներին չհակափաստարկեցին»,- ասաց նա:

Մ. Մելքումյանն արձանագրեց իր պաշտոնական առաջարկներն՝ ուղղված Ռոբերտ Նազարյանին: Դրանք 6-ն են. «1. Այդ 17 միլիարդ դրամ ճեղքվածքը 1/3-րդ մասով, այսինքն՝ մոտավորապես 5.5 միլիարդը, պարտավոր է օրենքով սահմանված կարգով փակել պետությունը: Նա պետք է 3 տարվա ընթացքում փակի»:

Կարդացեք նաև

Մ. Մելքումյանի 2-րդ առաջարկն այն է, որ պետք է Հայաստանի Էլեկտրական ցանցեր-սպառողներ կամ տնտեսվարող սուբյեկտների հարաբերությունները թողնել հանգիստ և անդրադառնալ արտադրող կայաններ և Հայաստանի էլեկտրական ցանցեր արտադրահարաբերություններին. «Նախ և առաջ նայենք հաշվեկշռին, որը պաշտոնապես կա: Մենք ունենք շուրջ 7-7.5 միլիարդ կիլովատ ժամի տարեկան արտադրանք, որի շրջանակներում 2.4 միլիարդը արտադրում է ատոմակայանը, շուրջ 2.3 միլիարդը՝ հիդրոէներգետիկան, և մնացածը՝ նորից շուրջ այդքան, արտադրում է ջերմային էլեկտրակայանը: Մենք պետք է անպայման նայենք կորուստները, ինչքա՞ն են տեխնոլոգիական կորուստները էներգահամակարգում՝ շուրջ 11.2 տոկոս: Սա կազմում է շուրջ 750-800 միլիոն կիլովատ ժամ: Եթե մենք գոնե 4-5 տոկոսով այս կորուստներն իջեցնում ենք, ամբողջապես կոմպեսացնում ենք»:

Պատգամավորի 3-րդ առաջարկն այն է, որ պետք է անպայման դիտարկել արտադող կայանների ամորտիզացիան՝ մաշվածքը և շահութաբերությունը. «Եթե ես վերցնեմ միայն Որոտանի 3 հիդրոէլեկտրոկայանների ամբողջական մաշվածքը, մենք այստեղ ունենք շուրջ 4.4 միլիրադ դրամի ամորտիզացիա և 1.1 միլիարդ դրամի շահույթ:
Շատ տարօրինակ կերպով Հայաստանի ատոմային էլեկտրակայանը և Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը աշխատում են 0 տոկոս շահութաբերությամբ: Այս ի՞նչ ներդրումային ծրագիր է հաստատում հանձնաժողովը, որտեղ տնտեսվարող սույեկտը ունի 0 տոկոս շահութաբերություն»,- նկատեց պատգամավորը:

Մ. Մելքումյանի 4-րդ առաջարկն այն է, որ պետք է արտադրվող կայաններում ներդրվող ներդրումները այս փուլում ժամանակավորապես ազատել հարկերից:

Իր 5-րդ առաջարկով Մ. Մելքումյանն առաջարկում է նայել գազամատակարարման համակարգին. «Չէ՞ որ 30-38 դրամ սակագնի աճը պայմանավորված է գազի գնի թանկացմամբ»:

Իսկ վերջին՝ 6-րդ կետով ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է արտադրող կայաններ և Հայաստանի Էլեկտրաան ցանցեր հարաբերություններում մշակել ֆինանսական առողջացման ծրագիր, աուդիտ անցկացնել, որի արդյունքում, ըստ նրա՝ կստանանք «այն բոլոր նեղ տեղերը, լարված կետերը, որտեղ մենք պետք է առողջացնենք»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս