Բաժիններ՝

Հայկ Բիանջյան. «Տեսել ե՞ք ինչ է կատարվում Հյուսիսային պողոտայում»

«Դուք տեսնում եք իմ լուսանկարները, թե ես ինչերի ականատեսն եմ եղել, չի կարելի հուշարձաններն արմատախիլ անել և քաղաքի հիշողությունը տանել ինչ-որ տեղ հավաքել: Ի՞նչ է նշանակում տեղափոխենք»,- այսօր Աֆրիկյանների շենքի պահպանման խնդրի շուրջ քննարկման ժամանակ ասաց լուսանկարիչ Հայկ Բիանջյանը:

Նա տարակուսանք հայտնեց՝ ասելով, որ եթե Օպերայի սրճարանները մի քանի տարի հետո այնքան զարգանան, որ Օպերայի շենքը սկսի խանգարել դրա ընդլայնմանը, ի՞նչ է՝ պետք է տեղափոխե՞ն Օպերան.

«Հիմա տարբեր պիտակավորումներ կարելի է տալ՝ ակումբ էր, պոռնկատուն էր, թե չգիտեմ՝ ինչ է: Դա մի ընտանիքի հուշ էր, որը քաղաքին խմելու ջուր է պարգևել, և մենք փոխանակ այդ տունը պահպանենք, ցուցատախտակ կպցնենք՝ ովքեր են այդ մարդիկ եղել, մենք ապամոնտաժում ենք, մենք մեր հիշողությունը ապամոնտաժում ենք, ժողովուրդ: Ես և՛ փողոցում եմ կռիվ տվել, և՛ պատկան մարմինների հետ, և՛ ներդրողի հետ եմ հանդիպել, փորձել եմ համոզել, որ ուրիշ տարբերակ անենք, որովհետև ներդրողներին ճիշտ չի բացատրվում, թե այդ շենքերի արժեքն ինչի մեջ է: Ուղղակի ձևակերպվում է որպես փտած կռիսանոց, իսկ ո՞ւմ պատճառով են կռիսանոց դառնում այդ շենքերը, եթե ոչ մի ներդրում չի արվում: Անտեր են այս շենքերը:

Մշակույթային հուշարձաններն անտեր են: Ես ականատեսն եմ եղել և՛ նախախորհրդային Երևանի ոչնչացմանը, և՛ խորհրդային Երևանի: Իսկ հիմա տեսել ե՞ք՝ ինչ է կատարվում Հյուսիսային պողոտայում: Դա մեր այսօրվա դեմքն է: 4-5 ամիս է վերանորոգում են անում: Այդ էլիտար շենքերի մեջ երևի էլիտար ավազ են շնչում: Դուք ո՞ր երկրում եք տեսել, որ քաղաքի կենտրոնական էլիտար փողոցն այդպես վերանորոգեն: Ես լուսանկարչի աչքերով եմ այդ ամեն ինչն ասում, որովհետև շատ բան եմ տեսել, շատ բան եմ ֆիքսել, շատ եմ ներվայնացել, ու ցավոք սրտի՝ ուզում եմ լքել այս երկիրը»:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս