Բաժիններ՝

Ըստ արվեստաբանի՝ պետք է պայքարել հին հուշարձանների համար. Շատերը կարծում էին, որ հին Երևանը կռիսանոց է (տեսանյութ)

Երեկ Աֆրիկյանների շենքի պահպանման համար կազմակերպված ստորագրահավաքին մասնակցեց նաև արվեստաբան Վիգեն Գալստյանը: Նշենք, որ ստորագրահավաքին մասնակցում են մտավորականներ, հասարակական-քաղաքական գործիչներ: Ստորագրահավաքը տևելու է մինչև այս շաբաթվա վերջ:
168.am-ի հետ զրույցում Վ. Գալստյանն ասաց, որ խնդիրը նույնիսկ այն չէ՝ կա՞ն որոշակի սպասումներ, թե՞ ոչ: Նրա խոսքով՝ կարևոր է խոսել Երևան քաղաքի արժեքավոր շերտի մասին, քանի որ հանրությունը մեծ մասամբ չի գիտակցում՝ այսօր ինչ է կատարվում. «Թվում է, թե ինչ-որ ավերակ էր՝ քանդեցին, մի հատ նոր շենք կսարքեն, փողոցը կլայնացնեն, ամեն ինչ լավ կլինի: Բայց՝ ոչ, դա այդպես չէ»:

Մեր այն հարցին՝ եթե հանրությունը տեղեկացվեց, պայքարեց, ինչ-որ արդյունք կլինի՞, արվեստաբանն այսպես պատասխանեց. «Եթե բողոքի ձայնը եղավ բարձր, մեծ, լայնածավալ, ես հավատում եմ, որ այդ ճնշումը որոշակի արդյունք կունենա, որովհետև, իմ կարծիքով՝ այսօրվա դրությունը գալիս է նրանից, որ տարբեր պատճառներով հանրության մեծ մասին չի հետաքրքրել այս հարցը: Նրանցից շատերը կարծում էին, որ հին Երևանը կռիսանոց է, շատ լավ է, որ կառուցվել են այսպիսի էլիտար շենքեր, որոնց մեջ մարդիկ խեղդվում են՝ բառիս բուն իմաստով, որովհետև սա հակահումանիստ ճարտարապետություն է»:

Նրա կարծիքով՝ այսօր հնարավոր է դեռ ինչ-որ ձևով կասեցնել այս խեղկատակությունը, այս հանցագործությունը. «Եթե այսօր քանդվում է Աֆրիկյանների շենքը, և մնացած ապամոնտաժման ենթակա 7 շենքերը, հաջորդը կլինեն սովետական շրջանի կարևորագույն հուշարձաները, որոնք կազմում են Երևանի ճարտարապետական դեմքը, ու արդեն կան այնպիսի հուշարձաներ, որ սև ամպերը կուտակվել է նրանց վրա: Այսինքն՝ 19-րդ դարից պրծանք, անցանք 20-րդ դար, հիմա դա էլ կմաքրեն՝ կսրբեն»:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս