Դիմել են Գալուստ Գրիգորիչին

Հունիսի 21-ին քառյակը ներկայացնող խմբակցությունների պատգամավորները, ի նշան ԱԺ նիստը վարող ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գործողությունների, լքեցին ԱԺ Նիստերի դահլիճը: Այդ օրը քվեարկվում էին «Կուտակային կեսաթոշակների մասին» օրենքում և հարակից մի քանի այլ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության կողմից ներկայացված նախագծերը. քառյակի պատգամավորները փորձում էին 20 րոպեանոց ընդմիջումներով խոչընդոտել այդ օրենքների ընդունումը: Նիստերի դահլիճը լքելուց հետո քառյակի ներկայացուցիչները հայտարարեցին, որ դիմելու են Սահմանադրական դատարան: Անցել է 12 օր և 168.am-ը փորձեց ճշտել՝ արդյոք քառյակը դիմե՞լ է ՍԴ:

«Մենք ԱԺ ղեկավարությանը պաշտոնական գրությամբ ներկայացնելու ենք մեր հիմնավորումները, որպեսզի ամեն ինչ պատշաճ լինի: Կարծում եմ` մեր պաշտոնական գրությունից հետո ԱԺ ղեկավարությունը 10 օրվա ընթացքում կարձագանքի: Սա ընդամենը ընթացակարգային խնդիր է, որից հետո կպատրաստվի ՍԴ ներկայացվող դիմումը»,- ասաց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի տպագիր համարում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031