«2019 թվականի առաջարկն ինձ չի ներկայացվել, ՀՀ նախագահներին է ներկայացվել». Փաշինյանը՝ Արցախը պահելու առաջարկը չընդունելու մասին

Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ հետաքրքրվելով բանակցային այն փաստաթղթի մասին, որը նրան է ներկայացվել 2019 թվականին։

«Նայում եմ, բավականին լավ փաստաթուղթ է, ամրագրում է այն մեխանիզմը, որով ԼՂ ժողովուրդը կարող էր որոշել իր ապագա իրավական կարգավիճակը։ Նշվում է, որ կարգավիճակը որևէ սահմանափակման ենթակա չէ, ապաշրջափակվում էր Ղարաբաղը, վարչակազմ էր հաստատվում, Հայաստանը դիտվում էր որպես ԼՂ անվտանգության երաշխավորներից մեկը։ Ուզում եմ հասկանալ, դուք այս փաստաթղթին ի՞նչ արձագանք եք տվել»,- հարցրեց Արթուր Խաչատրյանը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը նախ ասաց, որ երբևէ որևէ փաթեթում գրված չի եղել, որ այդ հանրաքվեն պետք է տեղի ունենա ԼՂ-ում, հակառակը՝ գրվել է, որ համաժողովրդական հանրաքվե, որն արտահայտելու է ԼՂ ամբողջ բնակչության կամարտահայտությունը։

«Ինչ է նշանակում ԼՂ ամբողջ բնակչություն, նշանակում է նաև ԼՂ ադրբեջանական համայնքը և այլն, և այսպես շարունակ։ Այդ հանրաքվեն ե՞րբ էր տեղի ունենալու, տեղի ունենալո՞ւ էր, թե՞ ոչ։

Կարդացեք նաև

Եթե ասում եք, որ լավ առաջարկ էր, ուրեմն՝ ժամանակին գնայիք լուծումների։ 2019 թվականի առաջարկն ինքնուրույն փաստաթուղթ չէ, այն ինձ չի առաջարկվել։ Ես ՀՀ նախագահ երբեք չեմ եղել, որ այս փաստաթուղթը ներկայացվեր ինձ, այն ինձ է ներկայացվել՝ իմ հարցումներին ու շեշտադրումներին ի պատասխան»,- նշեց Նիկոլ Փաշինյանը։

Այս պատասխանից հետո ընդդիմադիր պատգամավորը Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց՝ բանակցությունները սկսում էր իր սեփական կետից։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս