Արամ Սարգսյան. Միջազգային հանրությունն ինքն էլ էր մեղավոր, որ Ադրբեջանին թույլ է տվել հասնելու այս վիճակին (տեսանյութ)

«Շատ վատ է, որ միջազգային հանրության տեսակետները հաշվի չեն առնվում, բայց այստեղ նաև միջազգային հանրությունն ինքն էլ էր մեղավոր, որ Ադրբեջանին թույլ է տվել հասնելու այս վիճակին, կարող է արհամարհել բոլորին: Այսինքն՝ հույս ունենալով իր պոտենցիալի, հարստության վրա՝ կարող է արհամարհել աշխարհին: Երբ որ արհամարհում են բոլորին, մեկուսանում են, կարծում եմ, որ պիտի հետևեն այսպիս բաներ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը՝ խոսելով հայկական Մի-24 ուղղաթիռի խոցման և դրա վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի մասին:

Միաժամանակ նա շնորհակալություն հայտնեց բոլոր այն երկրներին, որոնք փորձել են միջնորդել, այդ մասին տեսակետ են հայտնել:

Հարցին, թե ինչպես կանդրադառնա հայկական կողմի իրականացրած հատուկ գործողությունը շփման գծում վիճակի վրա, Արամ Սարգսյանը պատասխպանեց. «Նման տխուր դեպքերում ոգևորող բառն օգտագործելն այնքան էլ ճիշտ չէ, բայց դա զոհվածների հիշատակը վառ պահելու, այդ հիշատակին տեր կանգնելու ամենալավ ձևն էր, ինչը կատարեց մեր բանակը, արցախյան բանակը, ինչի համար փասռք ու պատիվ իրենց և գլուխ եմ խոնարհում իրենց բոլորի առաջ, ովքեր իրենց կյանքի գնով մեր բոլորիս ինքնասիրությունն ու պատիվը բարձր պահեցին»:

Մանրամաները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս