Ինչ են անում հաջողակ անձինք քնելուց առաջ. 6 սովորություն, որ անհրաժեշտ է կիրառել
1. Բիլ Գեյթսն ընթերցանության մեծ երկրպագու է: Բիլ Գեյթսը համոզված է, որ ամեն օր քնելուց առաջ ընթերցանությունը մարդուն փրկում է սթրեսներից: Նա օրվա ընթացքում նվազագույնը մեկ ժամ կարդում է:
2. Հանգիստ քնի համար շատ կարևոր է լռությունն ու մթությունը: Մարդիկ, ովքեր սիրում են քնել միացած բջջային հեռախոսով և տեխնիկական այլ միջոցներով, կարող են վնասել իրենց նյարդային համակարգը: Նման խնդրի բախվել է նաև Արիանա Հաֆինգտոնը, ով ԱՄՆ ամենամեծ հոլդինգներից մեկի հիմնադիրն է: Նա աշխատավայրում մեծ ծանրաբեռնվածության պատճառով նյարդային համակարգի հետ խնդիրներ ուներ: Դրանից հետո Արիանան քնում է առանց հեռախոսի: Նա խորհուրդ է տալիս յուրաքանչյուր երեկո անջատել բոլոր տեխնիկական միջոցները, որոնք կարող են անձանց շեղել քնից:
3. Buffer ծրագրի հիմնադիր Ջոել Գասկոյնը զբոսանքի սիրահար է: Քնելուց առաջ նա ամեն օր զբոսնում է, թարմ օդ շնչում, աշխատում այդ զբոսանքների ժամանակ չհիշել խնդիրների և տհաճ իրավիճակների մասին:
4. Օպրա Ուինֆրին յուրաքանչյուր երեկո քնելուց առաջ մեդիտացիայի է դիմում և բոլորին խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին: Լարված օր ունենալուց հետո նա դրա միջոցով լիցքաթափվում է:
5. Հագուստի հայտնի դիզայներ Վերա Վոնգը կարծում է, որ ստեղծագործելու համար լավագույն ժամանակը գիշերն է: նա նշում է, որ իր աշխատանքն իրեն միաժամանակ հանգստություն և հաճույք է բերում:
6. Պլանավորելու կարողությունը հաջողության հասնելու գրավականն է: American Express-ի ղեկավար Կենետ Շենոն կարծում է, որ պատասխանատու մարդիկ միշտ հասնում են իրենց առջև դրված նպատակներին: Մինչև քնելը նա մտածում է երեք կարևոր գործի մասին, որոնք պետք է անի հաջորդ օրը: