Բաժիններ՝

Հունգարիան ռուսական նավթից չի հրաժարվելու․ դեմ ենք ԵՄ ծրագրին․ Սիյարտո

Հունգարիան չի աջակցում Եվրամիության նախաձեռնությանը՝ դադարեցնել ռուսական բնական գազի և նավթի ներմուծումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն, փոխանցում է «Ռիա նովոստի»-ն։

Նա նշել է, որ Բրյուսելում վերջնական քվեարկությունից հետո Բուդապեշտը պատրաստ է ԵՄ դատարան ներկայացնել բողոք։

Սիյարտոյի խոսքով՝ արդեն սկսվել է անհրաժեշտ իրավական նախապատրաստական աշխատանքը։ Նախարարը ընդգծել է, որ հարցը վերաբերում է Ռուսաստանից ներկրվող էներգակիրներին, որոնց նկատմամբ Եվրամիությունը քննարկում է արգելք սահմանելու տարբերակը։

Հունգարացի նախարարը նաև տեղեկացրել է, որ այս թեմայով խորհրդակցել է իր սլովակ գործընկերոջ հետ։ Կողմերը պայմանավորվել են համադրել իրավական քայլերը և համատեղ ներկայացնել իրենց դիրքորոշումը ԵՄ դատարանում՝ եթե նախաձեռնությունը ընդունվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031