Բաժիններ՝

«Պետությունը, իշխանությունը ասում է՝ տղերք ջան, ես ձեռքերս լվանում եմ, իմ հնարավորություններն այսքան են». Տնտեսագետ (տեսանյութ)

«Այս բյուջեն ոչ մի տպավորություն ինձ վրա չի թողել, բայց, իհարկե, մտորումների և անհանգստությունների առիթ տալիս է»,- խոսելով 2015 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի մասին, այսօր՝ լրագրղների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնես տնտեսագետ Բագրատ Ասատրյանը:

Նա խոսքով՝ ամեն տարի կառավարությունն ուզում է ինչ-որ բան ասի, հերթական անգամ ասաց՝ սոցիալական. «Սոցիալական բյուջեն մեր Սահմանդրության մեջ է գրված՝ ՀՀ-ն սոցիալական պետություն է և բյուջեն, իհարկե, պետք է լինի սոցիալական»:

Ըստ տնտեսագետի՝ 2015 թվականի բյուջեն բավականին զուսպ է, և ենթադրվում է, որ շատ լավ գալիք տարի չի սպասվում. «Նախորդ տարվա ծրագրի համեմատ՝ եկամուտները լինելու են 4.4 %, ծախսերի աճ՝ 4. 3 %, ըստ այդմ՝ դիֆիցիդի որոշակի կրճատում, որն արդեն իսկ մտահոգություների տեղիք է տալիս, որովեհտև բյուջեն պետք է համարժեք լինի այն իրողություններին, տնտեսական զարգացման այն հնարավորություններին, որոնք առկա են»:

Տնտեսագետը կարծում է՝ յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի գիտի, որ գալիք տարին վտանգված է: Քաղաքացիները, ըստ տնտեսագետի, այդ վտանգի պատճառներն էլ հստակ գիտեն. «Որ կա Ռուսաստան, որը ունի շատ լուրջ տնտեսական խնդիրներ, որի օպտիմալ ծրագիրը 0-ական տնտեսական աճ է նախատաեսում: Այսինքն՝ տնտեսական աճ չեն ունենալու: Նաև այն իրողությունները, որին բոլորը տեղյակ են՝ օտարերկրյա ներդրումների անկում, որը, իհարկե, բացասական է անդրադառնալու մեր տնտեսության վրա: Հիմա այս բյուջեն պետք է արձագանքեր այդ իրողություններին, պետք է ինչ-որ խնդիրներ դներ: Պետությունը գոնե մասնակից պետք է լինի այդ խնդիրներին, որ երկիրն ունի:

Կարդացեք նաև

Տվյալ դեպքում պետությունը, իշխանությունը ասում է՝ տղերք ջան, ես ձեռքերս լվանում եմ, իմ հնարավորություններն այսքան են»:

Բ.Ասատրյանը նշեց, որ բյուջետային, ծախսային հոդվածներից ամենամեծ աճ ունենալու է Ռադիոյի և հեռուստահաղորդումների հեռարձակման և հրատարակչական ծառայությունները՝ 50.7 %-ով. «Իհարկե, խոսքը գնում է պետական քարոզչությանը, խոսքը գնում է պետական հեռուստատեսությանը: Այսինքն՝ պետությունը առաջին՝ ամենամեծ խնդիրը, որ տեսնում է, քարոզչությունն է»:

Ըստ տնտեսագետի՝ Երկրորդ հոդվածն ավելի տխուր է իր հնչեղությամբ. «Հասարակական կարգի պաշտպանություն, անվտանգություն, դատական գործունեություն՝ 22.8 %: Ի դեպ, զգալի մասը հենց հասարակական կարգ և անվտանգությունն է: Հասարակական կարգի պահպանելը գիտե՞ք՝ որն է՝ պաշտոնյաններին պաշտպանելը: Տեսե՞լ եք մեր երկրի ղեկավարներն ինչքան ուղեկցող ոստիկաններ ունեն: Այսինքն՝ այս ուղղությամբ է գնալու երկրորդ հոդվածը»:

Հաջորդ՝ ծախսային ամենամեծ աճը նախատեսվում է օրեսնդիր և գործադիր մարմինների, պետական կառավարման ծախսերի համար՝ 18.6 %. «Ես ահավոր չէի ասի: Ամենավատ բանը սոված չինովնիկն է: Ի դեպ, այս գումարի զգալի մասը գնալուէ աշխատավարձների բարձրացմանը, ես ողջունում եմ սա: Ես համոզված չեմ, բայց ուզում եմ ենթադրեմ, որ սրանից հետո մեր չինովնիկներն ավելի քիչ կաշառք կվերցնեն և, ի վերջո, կմտածեն հասարակության, ժողովրդի մասին»:

Տնտեսագետ նկատեց նաև, որ տնտեսկան հարաբերություններին հատկացվող ծախսերը նվազելու է 26. 5 %-ով. «Սա արդեն հստակ արտահայտված քաղաքականություն է: Այս թվի մեջ գուցե դրական բաներ էլ լինեն, ինչ-որ ծախսեր, որ չպետք է իրականացվեին կամ ոչ արդյունավետ էին, արդյունավետ դարձնեն: Բայց մի խնդիր կա, որի մասին այս իշխանությունը պետք է մտածի՝ մենք մտնում ենք շատ ծանր տարի՝ տնտեսական հնարավորությունների առումով, և պետությունը պետք է թիկունք կանգնի, պետությունը պետք է ավելի մեծ մասնակցություն ունենա տնտեսության մեջ, սա գուցե այն կարևոր նախադրյալներից լինի, որ գալիք տարի մենք էական անկում չապրենք»:

Բագրատ Ասատրյանը կարծում է՝ Հայաստանը զարգանալու շատ քիչ հնարավորություններ ունի 2015 թվականի ընթացքում, և այս բյուջեն ոչ մի բան չի ավելացում:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս