Բագրատյանը կարծում է՝ Ռուսաստանը կարող է սահմանափակել տրանսֆերտների հոսքը. «Ազատություն»
Ռուսաստանը կարող է սահմանափակումներ մտցնել Հայաստան եկող մասնավոր տրանսֆերտների նկատմամբ. «Ազատության» փոխանցմամբ՝ այսպիսի նախազգուշացմամբ է հանդես եկել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: «Ազատության» հետ զրույցում Բագրատյանը նշել է՝ տնտեսական դժվարին օրեր ապրող Ռուսաստանը սուր կերպով զգում է արտարժույթի կարիք, և այդ երկրի իշխանությունները կարող են քայլեր ձեռնարկել, որոնք կհանգեցնեն Ռուսաստանից դոլարի, եվրոյի արտահոսքի կրճատմանը:
«Ռուսաստանի պետությունը կարող է ասել՝ «էդ ինչ տրանսֆերտներ են գնում, մենք էդքան վատ վիճակի մեջ ենք, եկեք վերահսկենք»։ Խոսքը միայն Հայաստան գնացող տրանսֆերտների մասին չէ։ 2-3 միլիարդ տանում է Մոլդովան, 6 միլիարդի տրանսֆերտ գնում է Ուկրաինա, 1.5 միլիարդի տրանսֆերտ գնում է Տաջիկստան, 1 միլիարդ գնում է Ադրբեջան, 600-700 միլիոն գնում է Վրաստան,- թվարկել է Բագրատյանը,- Դուք էլ լինեք Ռուսաստանի նախագահի կամ վարչապետի տեղը, կհավաքեք պատասխանատու մարմիններին, կասեք՝ ինչ առաջարկներ ունեք սա մեղմելու։ Էսօր Ռուսասանը վալյուտայի կարիք ունի։ 10-15 միլիարդ դոլարը քիչ փող չէ Ռուսաստանի համար»։
«Այսինքն կարո՞ղ է արգելել տրանսֆերտների հոսքը»,- «Ազատության» այս դիտարկմանը Բագրատյանը պատասխանել է. «Ես այդ բառը չասացի, տրանսֆերտները ուղղակի արգելելու ձև չկա, կարող են, օրինակ, հարկել դրանք»։
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: