
Նիկոլ Փաշինյանը թեստ է պատրաստել ոչ իշխանական ուժերի համար

Արդյո՞ք եռյակը` հայտարարելով իշխանափոխություն իրականացնելու, դրանից հետո արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու իր մտադրության մասին անկեղծ է: Թե՞, ինչպես պնդում են եռյակի որոշ քննադատներ, հանրահավաքներն ու նման հայտարարություններն ընդամենը նպատակ են հետապնդում զբաղեցնել հրապարակը և ընդդիմադիր դաշտն ընդհանրապես, խոչընդոտելով նոր ուժերի ի հայտ գալուն ու նոր ընդդիմության ձևավորմանը:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը որոշել է այս հարցում որոշակիություն մտցնելու նպատակով յուրօրինակ թեստ անցկացնել. նա հայտարարել է, որ մինչև այս շաբաթվա վերջ փորձելու է նախագահ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտարարելու օրակարգով արտահերթ նստաշրջան հրավիրելու համար ստորագրահավաք սկսել:
Նման նստաշրջան հրավիրելու համար անհրաժեշտ է 44 պատգամավորի ստորագրություն: Եթե իսկապես ԲՀԿ-ն և եռյակի մյուս անդամները ցանկանում են իշխանափոխություն, նրանք պետք է որ միանան այս նախաձեռնությանը, իսկ եթե չեն միանում, ստացվում է, որ նրանք անկեղծ չեն իշխանափոխության իրենց հայտարարությունների մեջ և կեղծ ընդդիմություն են. մոտավորապես այսպիսին է թեստից ակնկալվող արդյունքը:
Մանրամասները՝ «168 Ժամ» թերթի տպագիր համարում: