5 գաղտնիք facebook-ի մասին, որոնք դուք չգիտեք
Ֆեյսբուք սոցիալական ցանցի նույնիսկ ամենահմուտ օգտատերը չգիտի բոլոր այն գաղտնիքները, որոնք իր մեջ ընդգրկում է այս ցանցը: Թեև որոշ «խորամանկություններ» այլևս հասանել են շատ օգտատերերի, այդուհանդերձ կան նրբություններ, որոնց տիրապետելու դեպքում ֆեյսբուքից օգտվելն ավելի հարմար է դառնում: takproto կայքը կազմել է 5 գաղտնիք facebook-ի մասին, որոնք դեռևս շատերը չգիտեն: Դրանք իմանալու դեպքում ավելի հեշտ ու հետաքրքիր է դառնում ֆեյսբուքից օգտվելը: Եվ այսպես.
1. Օրիգինալ նկարների սիրահարները կարող են իրենց նկարը փոխարինել Emoji սմայլիկներով չաթով զրուցելիս: Դրա համար անհրաժեշտ է երկու կողմից [] այս նշանները տեղադրել օգտատիրոջ անունից առաջ, այդ հատվածը copy անել և հաղորդագրության տեսքով ուղարկել այն անձին, ում ցանկանում եք:
2. Լինում են պահեր, երբ տրամադրությամբ ցանկանում ես կիսվել բոլոր ընկերներիդ հետ՝ բացի մեկից: facebook-ը ձեզ ընձեռում է այդ հնարավորությունը: Դրա համար որևէ բան հրապարակելուց առաջ անհրաժեշտ է սեղմել լրացուցիչ կարգավորումներ հատվածը, ապա ընտրել օգտատիրոջ կարգավորումներ հատվածը: Դա անելուց հետո ձեր առջև կհայտնվի «Չհրապարակել որևէ մեկի համար» հատվածը, որտեղ էլ պետք է հավաքել այն օգտատիրոջ տվյալները, ում համար չեք ցանկանում, որ տեսանելի լինի ձեր գրառումը:
3. Հեշտությամբ կարող եք այնպես անել, որ չտեսնեք ձեզ չհետաքրքրող ընկերների գրառումները: Դրա համար անհրաժեշտ է սեղմել «Ավելի քիչ գրառումներ ցույց տալ» ֆունկցիան և համապատասխան վայրում գրել այն ընկերների անունները, որոնց գրառումները չեք ցանկանում տեսնել:
4. Ձեր online կարգավիճակն անցանկալի ընկերներից հեշտությամբ կարող եք թաքցնել: «Ընկերներ» ցանկում անհրաժեշտ է սեղմել «Ավելին», ապա՝ «Ցանկ ստեղծել» կոճակը: Ապա անհարժեշտ է ցանկում ավելացնել անցանկալի անձանց անունները և սեղմել «Ստեղծել» կոճակը:
5. facebook-ում հեշտ է գտնել նաև ձեր աշխատակիցներին, ովքեր ընդգրկված չեն ձեր ընկերների ցանկում: Դրա համար անհրաժեշտ է որոնել կազմակերպության անունը և սեղմել at: