Ադրբեջանում Իրանի դեսպանը վերահաստատել է Իրանի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին

դրբեջանում Իրանի դեսպան Մուջթաբա Դեմիրչիլուն հայտարարել է Քելալե-Աղբենդ շրջանում Արաքս գետի վրա նոր սահմանային անցակետի մոտալուտ բացման մասին։

Նրա խոսքով՝ այս անցակետը կգործարկվի առաջիկա ամիսներին․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նշվում է, որ Իրանը, Ադրբեջանը և Ռուսաստանը ներկայում մշակում են համատեղ նախագիծ, որի նպատակն է պարզեցնել առևտրային ընթացակարգերը և ստեղծել արդյունավետ տարանցիկ ուղի Ադրբեջանով։

Ինչ վերաբերում է քաղաքական հարցերին՝ Դեմիրչիլուն վերահաստատել է Իրանի աջակցությունը հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացին։ Նրա խոսքով՝ տարածաշրջանում իրավիճակի կայունացումը նոր հեռանկարներ է բացում երկկողմ հարաբերությունների զարգացման և սահմանային գոտում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի իրականացման համար։

Իրանի դեսպանը դատապարտել է ԱՄՆ-ի և մի շարք եվրոպական երկրների պատժամիջոցային քաղաքականությունը՝ դրանք որակելով որպես միջազգային իրավունքին հակասող։ Նա կոչ է արել հարևան երկրներին չտրվել արտաքին ճնշմանը և կանխել երրորդ կողմի միջամտությունն Իրանի հարևանների հետ բարեկամական հարաբերությունների զարգացման գործում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031