
Մովսես Հակոբյանը՝ սահմանին տիրող իրավիճակի մասին. «Առօրյա վիճակ է»

Ի՞նչ վիճակ է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության առաջին գծում: 168.am-ի այս հարցին ԼՂՀ Պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը պատասխանեց շատ կարճ. «Առօրյա վիճակ է»:
Նախարարը, այդուհանդերձ, ավելացրեց, որ ընդհանրապես վերջին 10-20 օրերին սահմանային գոտում որոշակի լարվածություն կա:
Պատասխանելով մեր մյուս հարցին, թե հայկական կողմը այսօրվա հատուկ նշանակության գործողությունից հետո սպասո՞ւմ է Ադրբեջանի պատասխան գործողությունների, Մովսես Հակոբյանն ասաց. «Մենք ամեն օր ենք սպասում, տարվա 365 օրերին»: