Բաժիններ՝

«Իշխանությունները երկիրը դատարկելու քաղաքականություն են վարում». Բագրատ Ասատրյան

Տնտեսագետ, ՀՀ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանի խոսքով՝ «դժգույն» սպասումներ ունենք տարվա արդյուքնների վերաբերյալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նկատեց, որ այս տարվա երեք ամիսների ընթացքից, կարծես՝ հայտնի է, թե այս տարի «մեր գլխին ինչ է գալու»: Բ. Ասատրյանի  կարծիքով՝ մինչ օրս իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկել՝ այս վիճակից ելքեր գտնելու համար:

Տնտեսագետը զուգահեռներ անցկացրեց Հայաստանի և նրա հարևաններ՝ Վրաստանի և Ադրբեջանի միջև՝ նշելով, թե Հայաստանը, ի տարբերություն այդ մյուս երկու երկրների, ոչ միայն իր տեղը չի գտել, այլև գնալով ավելի է վատթարացնում իր ցուցանիշները:

«Այս իմաստով՝ ես մի քանի թվեր եմ ուզում հրապարակել: 2008-2014 թվականների ընթացքում մենք բոլոր հիմնանար ցուցանիշների առումով նահանջ են ունեցել: Այս 7-8 տարիների ընթացքում մեր «փառապանծ» իշխանությունների, այս քաղաքական «մեծ ինտելեկտ ունեցող» ուժի գլխավորթությամբ՝ աղքատության մակարդակը մոտավորապես 5% ավելացել է: 2008 թվականին 28%-ից ավելի ցածր, 2013 թվականին մենք փակել ենք 32%: Իսկ ինչի՞ են հասել մեր հարևանները այս ժամանակահատվածում: Աղքատության մակարդակը Ադրբեջանում 2013 թվականին՝ 6%, ընդ որում աղքատության նշաձող Ադրբեջանում 2 անգամ ավելի բարձր է:

Հայաստանում կլորացված թվերով աղքատ են համարվում այն ընտանիքները, որտեղ մեկ շնչին բաժին ընկնող օրեկան եկամուտը մոտավորպաես 2.5 ԱՄՆ դոլար է, մինչդեռ Ադրբեջանում այս նշաձողն ավելի բարձր է՝ 5 դոլար օրեկան, 5-ից ցածրն է աղքատ համարվում: Վրաստանը, որն այսօր էլ որոշ ցուցանիշներով դեռ առաջ չի ընկել Հայաստանից, բայց 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմից հետո, կարծես՝ գտել է իր ճանապարհը և կայուն աճի տեմբեր է ցուցաբերում մի շարք ցուցանիշներով, որից աղքատության մակարդակը նույն թվականին Վրաստանում կազմել է 14.8 %,- նկատեց Բ. Ասատրյանը:

Կարդացեք նաև

Տնտեսագետը նշեց, որ հումքային առումով Վրաստանը շատ մոտ է Հայաստանին, բայց այդ քաղաքական իրադարձություններից հետո Վրաստանը կարողացավ տարեցտարի ապահովել ներդրումների կայուն աճը. «Ի տարբերությունն Վրաստանի՝ Հայաստանում այս մեր «փառապանծ» իշխանության, քաղաքական «մեծ մտքի տեր անձանց» գլխավորությամբ՝ տարեցտարի ներդրումները նվազում են»:

Բ. Ասատրյանը մի հետաքրքիր երևույթ է նկատել անցյալ տարում. «Վրաստանը, որը հայտնի է Ռուսասատնի հետ վատ հարաբերություններով, Ռուսաստանից Վրաստան ներդրումները գերազանցել են Ռուաստանից Հայաստան ներդրումներին: Ներդրումների առումով մենք անցյալ տարի 50% անկում ենք ունեցել, այս պայմաններում անցյալ տարվա արդյունքներով՝ Հայաստանից Վրաստան ներդրումներերի առումով ԱՊՀ երկրների թվում Հայաստանը 3-րդ տեղն է, այսինքն՝ փող չունենալով հանդերձ՝ մենք գտել ենք միջոցներ Վրաստանում ներդրումներ անելու համար»:

Բ. Ասատրյանի կարծիքով՝ այս ամենը կարող է տանել արտագաղթի տեմպերի արագացման. «Մենք անհատների հասարակություն ենք, յուրաքանչյուրը անհատապես է իր վճիռը կայացնում և այդ անհատական վճիռների մեջ նախապատվությունը տալիս են Հայաստանից հեռանալուն: Այս իմաստով՝ 2014 թվականը բացառություն չի եղել, ըստ նախանական հրապարակված տվյալների՝ 2014 թվականի ընթացքում արտագաղթի տեմպի շուրջ 10-12% աճ ենք ունեցել՝ 47 հազար մարդ: Այսինքն՝ մեր քաղաքացիները նախընտրում են այսպես իրենց վերաբերմունքը դրսևորել: Սա սարսափելի թիվ է, դա առնվազն երկիրը դատարկելու քաղաքականություն է»:

Հարցին՝ ըստ Ձեզ՝ ինչո՞ւ են հայերը ներդրումներ կատարում Վրաստանում և ոչ Հայաստանում, տնտեսագետ պատասխանեց. «Որովհետև Վրաստանում փողի համար լավ պայմաններ են ստեղծված»:

«Հայաստանը վտանգված երկիր է՝ նաև ներդրումների իմաստով: Իսկ հայ գործարարները հիմնականում քաղաքական էլիտան է, ինքը՝ քաղաքական էլիտան այդ վճիռը կայացնում է ոչ թե Հայատսանում ներդնել, այլ գնալՎրաստան, որտեղ պայմաններն ավելի լավ են»,- նշեց նա:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս