Բաժիններ՝

Պորոշենկոն հայտարարել է ռազմածովային ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է ռազմածովային ուժեր ստեղծելու անհրաժեշտության մասին: Այս մասին Twitter-ում գրել է նախագահի մամլո քարտուղար Սվյատոսլավ Ցեգոլկոն:

Պորոշենկոն հայտարարել է, որ ինչպես գործնականում զրոյից ստեղծել են բանակ, պետք է նույն կերպ ստեղծեն ռազմածովային ուժեր. «Ուկրաինան եղել, կա և կլինի ծովային պետություն: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կհաղթահարենք բոլոր դժվարությունները և կվերածնենք նավատորմը:

Գլխավորն այն է, որ մենք ունենք դրա համար հիմք` նավաստիներ, որոնք պատրաստ են կատարել Ուկրաինայի ժողովրդի հանդեպ իրենց պարտքը: Նավատորմի մարտական միջուկը կազմելու են հարվածային զենք կրող ռազմանավերը, առափնյա հրետանային ու հրթիռային համալիրները, ինչպես նաև ծովային ավիացիան ու ծովային հետևակը:

Ազով-Սևծովյան տարածաշրջանում Ուկրաինայի անվտանգության ու պաշտպանունակության համար անհրաժեշտ է կարճ ժամանակում մշակել և իրագործել մինչև 2035 թվականը նավաշինության զարգացման պետական նպատակային ծրագիր:

Կարդացեք նաև

Ուկրաինայի դեմ հիբրիդային պատերազմի պայմաններում ռազմածովային ուժերը հանդիսանում են մերձծովյա շրջանների կայունացման կարևոր գործոն: Ուկրաինան պայքարելու է Ղրիմի վերադարձման համար»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս