Բաժիններ՝

«Աշխարհահռչակ տիկին է». Գալուստ Սահակյանը՝ Քիմ Քարդաշյանի մասին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Քիմ Քարդաշյանի Հայաստան այցին, ասաց, որ իր օրակարգում նրա հետ հանդիպելու հարց չկա, բայց ամեն դեպքում նկատեց, թե Քարդաշյանին պետք է արժանապատիվ ընդունելության արժանացնել ու հպարտանալ, քանի որ ամբողջ աշխարհում նա հայտնի անձնավորություն է:

«Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանում է: Մենք սիրում ենք ամենալավ բանը բամբասել, ամենավատ բանը քարկոծել, հետո լավացնել: Աշխարհահռչակ տիկին է և, կարծում եմ, մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցուցաբերենք: Հայ ազգի զավակներն իրենց գործունեությամբ նպաստում են նաև մեր երկրի հետագա բերափոխումների ճակատագրին»,- ասաց Սահակյանը՝ հավելելով, որ իր համար բոլոր կանայք գեղեցիկ են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս