Սերժ Սարգսյանը չի մտափոխվել

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հերքեց տարածված լուրերը, թե Սերժ Սարգսյանը մտափոխվել է սահմանադրական բարեփոխումների իրականացման հարցում:

«Փոփոխությունները կատարվելու են: Այսօր քննարկման փուլ է, հանձնաժողովն աշխատում է, առաջարկներ է ընդունում, շուտով նաև տեքստը պատրաստ կլինի և կդրվի շրջանառության մեջ: Սահմանադրական փոփոխությունները հանրաքվեի կդրվեն կամ աշնանը, կամ հաջորդ տարվա գարնանը: Ինչո՞ւ պետք է հետ կանգնենք խորհրդարանական կառավարման համակարգից: Ո՛չ, հետ չենք կանգնելու»,- ասաց Սահակյանը:

Անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի քննադատություններին՝ ԱԺ նախագահը հայտարարեց, թե ՀՀ-ում ազատ խոսք է, ցանկացած ոք կարող է արտահայտվել:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930