Բաժիններ՝

Մեղադրանքում իրավական, փաստական տառ չկար. փաստաբան

«Հիմնադիր խորհրդարանի» կալանավորված անդամների պաշտպան Հայկ Գրիգորյանը երեկ 168.am-ի հետ զրույցում ասել է, որ նրանք չեն ընդունում իրենց հասցեագրված մեղադրանքը՝ պատաճառաբանությամբ, որ «դա անհեթեթ է և զուտ քաղաքական է, դրա մեջ իրավական, փաստական տառ չկար»:

«Այն ամբողջությամբ քաղաքական էր, չհիմնավորված»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրանք ցուցմունք տալուց չեն հրաժարվել, սակայն քննիչների հիմնական մասը նրանց ուղղելու հարց չի ունեցել: «Նաև անհասկանալի է եղել քրեական հանցագործության էությունը, որովհետև իրենք ուղղակի նշել են զանգվածային անկարգություններ կազմակերպելը, նախապատրաստելը, բայց երբ մենք իրենց հարցնում էինք, թե դա ինչո՞վ է դրսևորվել կոնկրետ մեր պաշտպանյալների մասով, օրինակ՝ պարոն Սէֆիլյանի, պարոն Չուգասզյանի կամ պարոն Ավետիսյանի մասով, իրենք չեն կարողացել տարբերակել: Իրենք բոլորին նույն բովանդակությամբ տեքստ են ներկայացրել դատարան: Այսինքն՝ ստացվում է, որ բոլորը նույն բանն են արել, բայց այդ բանն ուղղակի անհասկանալի է, այն ուղղակի նախապատրաստություն է, որը դրսևորվել է ինչ-որ անհեթեթ բաներով, որի հիմնավորումներն ու փաստերը գործի մեջ չկան»,- ասել է Հ.Գրիգորյանը՝ հավելելով, թե նրանց նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումները պետք է ապօրինի համարվեն, «քանի որ հիմքեր չլինելու դեպքում դատարանը չլսեց մեր հիմնավորումները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս