Բաժիններ՝

Անվճար կրթություն ստանալու 9 հնարավորություն

Լավ կրթությունը ձեր առջև կբացի շատ հնարավորություններ, իսկ այսօր լավ կրթություն կարելի է ստանալ նաև առանց շատ գումարներ ծախսելու: Ձեզ ենք ներկայացնում լավ կրթություն ստանալու համար համացանցային 9 հնարավորություններ:

1. Интуит

Ռուսական խոշոր համացանցային համալսարան է, որը տալիս է հնարավորություն ստանալ բարձրագույն, երկրորդ բարձրագույն կրթություն, ինչպես նաև՝ մասնագիտական որակավորում: Համացանցի միջոցով ուսման հիմնական մասը վճարովի է, սակայն կարելի է նաև ուսումնասիրել ավելի քան 500 դասախոսություններ անվճար հիմունքներով: Կրթական ծրագրի ավարտին կարող եք ստանալ օնլայն հավաստագիր:

2. Универсариум

Կարդացեք նաև

Այս կայքի միջոցով կարող եք ուսումնասիրել թե՛ ռուս, և թե՛ եվրոպացի մասնագետների դասախոսությունները: Այստեղ կա համացանցային կրթության համար նախատեսված յուրաքանչյուր հնարավորություն ՝ օնլայն տեսադասախոսություններ, հանձնարարականներ, տնային աշխատանքներ և այլն:

3. Лекториум

Այս կայքը բազմապրոֆիլ է և ունի տարբեր թեմաներով դասախոսությունների մեծ պաշար: Այստեղ նաև շատ են միջազգային սեմինարաների և կոնֆերանսների տեսաձայնագրությունները:

4. Twirpx

Կայքը այն մարդկանց համար է, ովքեր ուզում են խորապես ուսումնասիրել գրականությունը: Այստեղ կան բացառիկ նմուշներ, որոնք մեկ այլ տեղ դժվար կլինի գտնել: Գրքերը կարող եք բեռնել միավորների դիմաց, իսկ միավորների վաստակման համար պետք է գրանցվեք, անցնեք կուրսը և կատարեք տնային հանձնարարությունները:

5. Academic Earth

Այս կայքն այն մարդկանց համար է, ովքեր գերազանց տիրապետում են անգլերենին: Այստեղ հավաքված են դասախոսություններ աշխարհի լավագույն համալսարաններից: Կրթական ծրագիրը հիմնականում անվճար է:

6. Еdx

Այս կայքում ևս հավաքված են միայն լավագույն համալսարանների լավագույն դասախոսությունները: Այստեղ կարող եք կրթական ամբողջական կուրս ստանալ գրեթե բոլոր մասնագիտությունների համար: Կայքը հիմնականում անգլերեն է:

7. University Of the People

Այս համալսարանում սովորելու ժամանակ ստիպված եք լինելու վճարել քննությունների ժամանակ, իսկ գումարը կախված է ձեր բնակության վայրից: Սակայն նախնական քննությունները լավ հանձնելու արդյունքում՝ կարող եք նաև սովորել անվճար համակարգում:

8. TED

Այս հապավումը բացվում է՝ որպես «Technology, Entertainment, Design»: Այս հարթակում են հավաքվում աշխարհի ամենաստեղծագործական մտքերն ունեցող անձինք, ովքեր երիտասարդներին են փոխանցում ապագայի համար  լավագույն նախագծերի մտքերը:

9. Сoursera

Այս կայքը ևս բազամապրոֆիլ է, և այստեղ կարող եք ստանալ ավելին քան 50 մասնագիտական առարկաների ուսուցում: Ուսումնական պրոցեսի ավարտին դուք պետք է հանձնեք քննություններ և գործնական աշխատանքներ:

Սիրարփի Աղաբաբյան

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս