Բաժիններ՝

«Երբևիցե չմտածեք, որ ՀՀ վարչապետը խոսելու բան չուներ. դա իմաստավորված էր, ինչ-որ տեղ նաև առաջարկված էր ՌԴ-ի կողմից»

Կենտրոնացված կառավարման մոդելի օտարումից հետո՝ ձևավորված նոր հարաբերությունների պայմաններում, բազմաթիվ հարցեր խոցելի դարձան մեզ համար: Կառավարման համակարգը, այսպես կոչված, ազատականության առաջին իսկ օրերից չառանձնացավ, չփայլեց իր արդյունավետության մակարդակով, ինչը մինչ օրս շարունակվում է: Այս կարծիքին է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, ով այսօր անդրադառնալով բելառուսական Գրոդնո քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի առաջարկին, ասաց, որ նրա առաջարկի մեջ դատապարտելի ոչինչ չկա:

Հիշեցնենք, որ օրերս Գրոդնո քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների վարչապետների հանդիպմանը ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն առաջարկել էր ԵԱՏՄ անդամ երկրների միջև «ռազմավարական նշանակության ապրանքների առևտուրն իրականացնել ռուբլու հիմքի վրա՝ առանց այն դոլարի հետ կապելու»:

«Հիմա կարծես նետվում ենք դաշտ ու ասում՝ ո՞նց թե նման բան լինի: Իսկ եթե՝ ոչ այդպես, ինչո՞վ եք ուզում, դոլարո՞վ եք ուզում, որ ապրանքաշրջանառություն լինի: Տեսեք՝ ինչքան տրամաբանական է, որ մենք գործընկերներ ենք, իրար հետ այդ ապրանքաշրջանառությունը մեկ արժույթով կատարենք: Ի՞նչ դատապարտելի բան կա դրա մեջ: Ես զարմանում եմ մեր այս խելոք ազգի վրա, որ զարմանում ենք: Երբևիցե չմտածեք, որ վարչապետը խոսելու բան չուներ ու պարզապես ասաց դա: Դա իմաստավորված էր, ինչ-որ տեղ՝ նաև առաջարկված էր (չեմ ուզում ասել՝ պարտադրված) ավելի դոմինանտ ինստիտուտի կողմից, ասենք՝ Ռուսաստանի Դաշնության կողմից, և նա իրավունք ունի նման առաջարկով հանդես գալ, որովհետև մենք ընդհանուր շրջանառության առումով՝ ճնշող մեծամասնությամբ կապված ենք Ռուսաստանի հետ»,- նշեց տնտեսագետը:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս