Արյունը մաքրող հզոր ըմպելիք
Հարյուրավոր տարիներ շարունակ մարդիկ փորձել են գտնել մի դեղամիջոց, որն արդյունավետ կմաքրի արյունն ու ամբողջ օրգանիզմը տոքսիններից: Այդ նպատակով ստեղծվել են բազմաթիվ դեղահաբեր և դեղամիջոցներ, սակայն, ինչպես հարյուրավոր տարիներ առաջ, այնպես էլ հիմա, շատերը նախապատվություն են տալիս բնական միջոցներին: healthyfoodhouse կայքը ներկայացրել է բնական մի ըմպելիքի բաղադրատոմս, որը կօգնի մաքրել արյունն ու ազատվել տոքսիններից:
Այնպիսի խնդիրները, ինչպիսիք են գլխացավերը, ալերգիաները, ցածր իմունիտետը, առաջ են գալիս օրանիզմում կուտակված տոքսինների պատճառով: Այս ամենից կարելի է ազատվել օրգանիզմից տոքսինները դուրս բերելու շնորհիվ: Երբ տոքսիններն այլևս օրգանիզմի մաս չեն կազմում, թթվածինն ու սննդարար տարրերն ազատ հոսում են արյան մեջ՝ հասնելով բոլոր անհրաժեշտ օրգաններին:
Հրաշք ըմպելիքի բաղադրատոմսը
- 1 պճեղ սխտոր
- Մեկ ճյուղ խատուտիկ
- 2 խնձոր
- Կոճապղպեղ (մեկ մատնաչափը բավական է)
- 2 կիտրոն
- 2 ճակնդեղ
Ինչո՞ւ են այս բաղադրիչները կարևոր
Սխտորը դանդաղեցնում է անոթների լայնացման գործընթացը և օգնում է նվազեցնել արյան ճնշումը: Այն պարունակում է ծծումբ, որը լավացնում է լյարդի աշխատանքը: Մինչդեռ խատուտիկն արյունը սնուցում է սննդարար տարրերով և օգնում լյարդի աշխատանքին՝ արյունը մաքրելու հարցում:
Խնձորը կարգավորում է արյան մեջ շաքարի մակարդակը, կոճապղպեղը սնուցում է օրգանիզմն էնզիմներով և նվազեցնում անոթների խցանման ռիսկը: Կիտրոնը վիտամին C-ի և հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր է: Այն տոքսինները վերածում է այնպիսի տարրերի, որոնք հեշտությամբ դուրս են բերվում մեզի միջոցով:
Եվ վերջապես, ճակնդեղն արյունը մաքրող հզոր զենք է: Այն նաև լավացնում է լյարդի աշխատանքն ու պաշտպանում օրգանիզմն ազատ ռադիկալներից: Ճակնդեղը համարվում է հակաօքսիդանտների հրաշալի աղբյուր: Այդ իսկ պատճառով այն անփոխարինելի է այս ըմպելիքի մեջ:
Կարևոր է այս հյութը խմել կանոնավոր կերպով, եթե ցանկանում եք մաքրել արյունը: Այս բոլոր բաղադրիչները պետք է լցնել հարիչի մեջ՝ առանց որևէ մասնիկ բաց թողնելու:
Հյութը պետք չէ տաքացնել, քանի որ դրա պատճառով բաղադրիչներից շատերը կկորցնեն իրենց օգտակար հատկանիշները:
168.am-ը բազմիցս է ներկայացրել կոճապղպեղի օգտակար հատկանիշների մասին հրապարակումներ: Կոճապղպեղն իսկապես հրաշալի և բուժիչ բույս-համեմունք է, որը կարող է բուժել մի քանի հիվանդություններ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը