Մթերքներ, որոնք օգտակար են սրտին
Սրտանոթային հիվանդություններն ամենատարածված հիվանդություններից են, ինչպես նաև՝ մահացության դեպքերի հիմնական պատճառներից մեկը: Իհարկե, այս հիվանդությունների պատճառները կարող են լինել գեները, կյանքի ոճը, պասիվ ֆիզիկական վիճակը, սնունդը և սթրեսը: Սակայն այս ամենը կարելի է շտկել, եթե կարողանանք փոփոխել մեր սննդակարգը: healthyfoodhouse կայքը մի քանի օգտակար խորհուրդներ է տալիս:
Սրտանոթային հիվանդությունները կարող են լուռ ընթացք ուննալ, սակայն օրգանիզմի ուղարկած ազդանշաններին պետք է ուշադիր լինել: Վերջերս արված հետազոտությունները ցույց են տվել, որ սննդակարգը կարգավորելով՝ կկարողանաք կանխարգելել սրտի կաթվածը, քանի որ երբեք էլ ուշ չէ ամեն ինչ նորից սկսելու համար:
Ասում են՝ ավելի լավ է՝ կանխարգելել, քան՝ բուժել:
Ճիշտ սնունդը կօգնի պահպանել արյունատար անոթերի առողջությունը՝ կանխարգելելով վտանգավոր խցանումները: Ճիշտ սննդակարգով կարող եք պայքարել բարձր խոլեստերինի և արյան մեջ հայտնված այլ ճարպերի դեմ:
Ձեզ ենք ներկայացնում մի քանի մթերքներ, որոնք օգտակար են սրտի համար:
Ձուկ
Սրտի հիվանդությունները կանխարգելելու լավագույն տարբերակը ձուկ ուտելն է: Հատկապես յուղոտ ձուկը հարուստ է օմեգա-3 ճարպաթթուներով: Ապացուցված է, որ ձուկը կանխարգելում և բուժում է սրտանոթային հիվանդությունները: Վերջերս արված հետազոտություններից մեկի արդյունքում պարզվել է, որ օրական 30գ ձուկ ուտելու դեպքում 3 անգամ նվազեցնում ենք սրտի կաթվածի ռիսկը:
Մրգեր և բանջարեղեն
Խնձորը կանխարգելում է արյան խցանումների առաջացումը: Այն պարունակում է այնպիսի տարր, որը պայքարում է բորբոքումների դեմ: Խնձորը պարունակում է մեծ քանակությամբ վիտամիններ և մանրաթելեր: Այն կարող եք ուտել մի բուռ նշի կամ ընկույզի հետ միասին:
Ավոկադոն նույնպես հրաշալի կերպով ազդում է լավ խոլեստերինի բարձրացման և վատի իջեցման վրա:
Կանաչ բանջարեղեն
Սրանք օգտակար են հիշողության համար: Հարուստ են վիտամին E-ով, պարունակոմ են ֆոլատ:
Վարսակ
Վարսակը պարունակում է օմեգա-3 ճարպաթթուներ, ֆիտոէստրոգեն և մանրաթելեր, որոնք լավացնում են մարսողական համակարգը: Վարսակի փաթիլները շատ օգտակար են:
Ձիթապտղի յուղ
Այս յուղը հարուստ է մոնոհագեցված ճարպերով: Ձիթապտղի յուղը նվազեցնում է սրտի հիվանդությունների առաջացման ռիսկը: Պետք է օգտագործել սառը մզման ձիթապտղի յուղ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը