Բաժիններ՝

Մեսսի՞ն, թե՞ Կրիշտիանուն. Նեյմարը նրանցից լավն է

Ռոբերտո Կարլոսը և նրա նախկին թիմակիցը` Լուիշ Ֆիգուն, Պրիմերայի դեսպաններն էին Գալա համերգի ժամանակ, որը տեղի ունեցավ հինգշաբթի:

«Բոլորը միշտ խոսում են այս երկուսի մասին: Բայց ինձ համար լավագույնը Նեյմարն է: Մտածում եմ, որ նա «Բարսելոնայում» շատ ավելի լավ է հանդես գալիս, քան Բրազիլիայի հավաքականում, քանի որ այստեղ պատրաստի թիմ կա»,- AS-ի փոխանցմամբ՝ ասել է Կարլոսը:

«Ընտրություն կատարել Մեսսիի և Ռոնալդուի միջև դա նույնն է, ինչ ընտրություն կատարել տրյուֆըլի և ձկնկիթի միջև: Իրականում ընտրությունը կախված է կոնկրետ պահին ֆուտբոլիստի վիճակից: Պետք է ուղղակի հաճույք ստանալ երկուսի խաղից, այլ ոչ թե համեմատել նրանց»,- ասել է Լուիշ Ֆիգուն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930