
Բուժեք հոդերը կիտրոնի կեղևի միջոցով

Կիտրոնն ունի բազմաթիվ օգտակար հատկանիշներ, որոնք լավ են ընդհանուր առողջությանը: Կիտրոնը դրական է ազդում ստամոքսի, լյարդի վրա, լավացնում է իմունային ու սրտանոթային համակարգերը:
Կիտրոնն արդյունավետ միջոց է տարբեր հիվանդություններ բուժելու համար, ներառյալ՝ երիկամների քարերի, արյան բարձր ճնշման, հարբուխի, բրոնխիտի հետ կապված հարցերում:
Կիտրոնը նաև օգնում է հոդերը բուժելու հարցում: Դրա համար ձեզանից կպահանջվի ընդամենը կիտրոն և ձիթապտղի յուղ:
Բաղադրություն
- 2 կիտրոն
- Ձիթապտղի յուղ
Կիտրոնը կեղևազատեք և տեղադրեք ապակե տարայի մեջ: Վրան լցրեք ձիթապտղի յուղն ու տարան ծածկեք, թողեք մնա 2 շաբաթ: Դրանից հետո ստացված խառնուրդի մեջ թրջեք թանզիֆի մի կտոր (марля) և տեղադրեք ցավող հոդերին:
Լավագույն արդյունքի հասնելու համար այս բուժումը կատարեք քնելուց առաջ և թողեք մնա ամբողջ գիշեր:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը