Բաժիններ՝

Ես աշխարհի մեծագույն մարտիկն եմ. Ռոնդա Ռոուզի

ММА-ի չեմպիոնուհին նման հայտարարություն է արել Հոլլի Հոլմի հետ մենամարտից առաջ:

«Վստահություն է ինձ տալիս այն, որ ես աշխարհի մեծագույն մարտիկն եմ: Ես իսկապես հավատում եմ դրան»,- ըստ Foxsports.com-ի՝ ասել է Ռուզին:

Ռոնդայի մոտակա մրցակցուհին` Հոլլի Հոլմը, արձագանքել է վերջինիս խոսքերին:

«Այսօրվա դրությամբ դա ճիշտ է: Բայց ամեն ինչ կարող է փոխվել, և դա իմ պլանն է: Նա առավել գերակշռող մարզուհի է և կարող է գործում դա ապացուցել: Այն, ինչ նա անում է, դա ոչ հաջողություն է, ոչ էլ պատահականություն: Նա դա նորից ու նորից է անում»,- ասել է Հոլմը:

Կարդացեք նաև

Ռոնդա Ռոուզիի և Հոլլի Հոլմի միջև մենամարտը տեղի կունենա նոյեմբերի 15-ին, Մելբուրնում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս