Ըմպելիք գլխացավի դեմ
Գլխացավի պատճառները բազմաթիվ են ու երբեմն անբացատրելի: Ձեր ուշադրությանը ներկայացվող ըմպելիքն ունի բազմակողմանի ազդեցություն:
Հարկավոր է.
- Խաղողի չոր կարմիր գինի՝ 500 մլ:
- Դարչինի փոշի՝ 1 թ/գ:
- Կոճապղպեղի փոշի՝ 0.5 թ/գ :
- Մեխակենու բողբոջ՝ 7 հատ:
- Մանր կտրատած կիտրոն, կեղևով՝ 1 հատ:
- Մեղր՝ 20 գ:
Պատրաստման եղանակը
Բաղադրիչները խառնեք, 14 օր թրմեք մութ, հով տեղում:
Քամելու համար պատրաստեք հատուկ զտիչ՝ թանզիֆե անձեռոցիկի վրա դրեք 0.5 սմ հաստության բամբակե շերտ ու ծածկեք այլ թանզիֆե անձեռոցիկով:
Խմեք 3 -5 կում՝ օրը 1 անգամ, այսինքն՝ 15 – 25 մլ:
Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից: