«Մենք մեծ նվազումներ ունենք` հատկապես ներմուծման ծավալների կրճատման հետ կապված: Հաջորդ տարվա համեմատ եթե այս տեմպերը շարունակվեն արդեն պետք է անհանգստանալ»,- ասաց նախարարը:
Հարցին՝ ինչո՞ւ չեք միանում «Ոչ»-ի մյուս ճակատներին՝ Հ. Բագրատյանն այսպես պատասխանեց. «Միանալ-չմիանալու ի՞նչ կա, թող ինձ միանան, գնամ մեկին միանամ, ուժ տամ, որ ի՞նչ, սա ընտրություն չէ, հարգում եմ և՛ «Ոչ»-ի ճակատին, և՛ «Նոր Հայաստան»-ին, բայց չեմ կարծում, որ մեկը ինձնից առավել է, որ գնամ միանամ: Սա միասնականության խնդիր չի պահանջում: Մենք նրանց գնացել, ասել ենք՝ որտեղ ենք եղել, որ բնակավայրերում ենք եղել»:
«Թուրքիան շատ բարդ և ապագայում անկայուն տարածաշրջանում է` հրով և սրով շրջապատված, տարածաշրջանում տեղի ունեցող վերջին իրադարձությունները բացասական ազդեցություն են ունենում երկրի վրա, Թուրքիայի տարաձայնություններն իր արևմտյան դաշնակիցների հետ որոշ չափով պայմանավորված էին այդ տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումներով»:
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն այսօրվա ասուլիսին անդրադառնալով «Freedom House» հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպության հրապարակած Աշխարհի երկրներում ինտերնետի ազատության 2015 թվականի զեկույցին, որով Հայաստանը դասվել է ազատ երկրների շարքին, ասաց, որ զեկույցը երրորդն է Հայաստանի վերաբերյալ, և, ըստ նրա՝ պետք է հաշվի առնել, որ այնտեղ դեռ ոչ բոլոր երկրներն են ընդգրկված. «Երեք տարվա ընթացքում մեր դիրքերը մի փոքր բարելավել ենք և ինչ-որ առումով ազատ ինտերնետի շեմին ենք: Զեկույցն արվում է բավականին խիստ մոտեցումներով:
««Ոտքերը լվալ, ջուրը խմել» արտահայտությունը ժողովրդական խոսք է, որն այլաբանություն է, որը բառացի հասկանալն ուղղակի նշանակում է՝ հայոց լեզու չիմանալ, փոխաբերական իմաստ է ամբողջը, և նշանակում է՝ երախտապարտ լինել, երախտիքով լցված, շնորհակալ լինել, գնահատել ինչ-որ մի բան: Նրանք, ովքեր սա բառացի են հասկանում, գրագիտության պակաս ունեն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարեց Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին՝ որքանո՞վ է կոռեկտ ԱԺ-ում նման բառապաշար օգտագործելը:
Նախագծի կյանքի կոչման դեպքում, որը հնարավորություն է տալիս քվեարկել նույնականացման քարտերով, ընտրակեղծիքների և կրկնաքվեարկության վտանգ է ստեղծվում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը:
Գագիկ Խաչատրյանը հայտարարեց, որ 7 ձեռնարկություններից 6-ում ստուգումներն ավարտել են և առանձնակի մեծ խոշոր չափերի խախտումեր չեն հայտնաբերել:
Մեկ ամիս առաջ ԵՏՄ անդամ երկրների ԿԲ նախագահները քննարկել են միասնական արժույթի խնդիրը:
Արդեն սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի «այո»-ի քարոզարշավն ընթացքի մեջ է, և ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է կոլեգիալ շտաբ, որի աշխատաքները ղեկավարելու է ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Ա. Վարդանյանը՝ նշելով, որ ստեղծվել են 5 աշխատանքային խմբեր, որոնք մարզերում քարոզչություն կիրականացնեն:
Տարեցտարի արձանագրում ենք, որ պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի ոլորտում որևէ բարեփոխում չի կատարվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» հ/կ-ի տնօրեն Արման Դանիելյանը:
Հ. Բագրատյանը նշեց, որ էժան փողը «թափած» է աշխարհով մեկ, նման բան նախկինում չէր եղել և հիմա Եվրոպան էլ, Ամերիկան էլ փող են տպում. «1%, 2%-ով փող կա, գնացեք պարտք վերցրեք, 20 տարի առաջ կերազեինք»:
Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1 տրլն 183.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 տրլն 373.74 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 190.74 մլրդ դրամ:
«Օսկարի» և մի շարք պարգևների մրցանակակիր, թատրոնի և կինոյի դերասան Ալ Պաչինոն վաղուց արդեն դարձել է իսկական կինոյի սիրահարների կուռքը: Նրա մարմնավորած կերպարը «Կնքահայրը» ֆիլմում դեռ երկար կմնա կինոյի պատմության էջերում: Հազարավորների կուռքը, սակայն, իր կյանքի ընթացքում երբեք չի հղփացել և մշտապես ապրել է համեստ կյանքով:
Մազերը լվանալիս անհրաժեշտ է շամպունի մեջ ավելացնել վիտամինային հավելումներ՝ A, B, PP, C, B12, P6 սրվակներով (այս բոլոր վիտամինները վաճառվում են դեղատներում): Այս հարստացումից հետո ձեր մազերը կսնուցվեն, փայլ և փարթամ տեսք կստանան:
1959թ.՝ խրուշչովյան ձնհալի տարիներին, Մոսկվա եկան Christian Dio-ի ֆրանսուհի մոդելները, ու անցկացվեց նորաձևության ցուցադրություն:
«Դեռ վաղ է այդ մասին խոսել: Կոնկրետ բյուջեով նախատեսված ծրագրերի առումով որևէ օրակարգային հարց չկա: Կարծում եմ, որ բյուջեով նախատեսված ծրագրերը իրականացվելու են նախատեսված ծավալներով»:
2016 թ. պետական բյուջեի նախագծով կրթության բնագավառի ծախսերը (առանց գիտության գծով ծախսերի) կազմում են 131 մլրդ 939.4 մլն դրամ: Անցած տարվա համեմատ ոլորտի ծախսերն աճել են 6 մլրդ 423.5 մլն դրամով կամ 5.1 %-ով:
Դեմքի մաշկը սնուցող այս դիմակը տարածված է հիմնականում Թաիլանդում: Դիմակը, իրոք, հրաշքներ է գործում: Օրինակ, եթե երեկոյան երեկույթի եք հրավիրված, իսկ դեմքն ուռած է, կամ մաշկը՝ ոչ այնքան հարթ, ապա այս դիմակը կօգնի ձեզ:
Մարդկանց անընդհատ պետք է լուսավորել: Վերջերս հարցման արդյունքներ ներկայացվեցին և պարզվեց, որ հարցված ուսանողների 90%-ը չգիտի, թե ինչ հասարակարգում է ապրում: Սա գալիս է ապացուցելու, որ այսօր, երբ կա ինտերնետ և Վիքիպեդիա, թվում է, թե մարդիկ ամեն ինչից տեղյակ են, սակայն դա այդպես չէ:
Վերջին շրջանում իսպանական մամուլը գրում է, որ ամերիկյան «Նյու-Յորք Սիթիի» իսպանացի հարձակվող Դավիդ Վիլյան կարող է ձմռանը վերադառնալ հայրենիք:
«Նա առանձնատան ննջասենյակում ապօրինաբար տուժող կնոջը կյանքից զրկելու դիտավորությամբ բութ, կարծր առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա գլխի շրջանին, սպանել նրան, ապա հետքերը թաքցնելու նպատակով՝ դիակը տեղափոխել է առանձնատան բակ»:
Ամեն ինչ պարզ է և հստակ. գիշերն օրգանիզմը վերականգնվում է, թարմանում և վերացնում օրվա ընթացքում կուտակված բացասական տարրերն օրգանիզմից, ինչն էլ լավացնում է իմունային համակարգը: Գիշերն ակտիվանում են իմունային համակարգի բջիջները և վերացնում են բոլոր պաթոգեն միկրոօրգանիզմները, որոնք ցերեկը ներթափանցում են մեր օրգանիզմ: Առողջ լինելու համար մարդուն անհրաժեշտ է 7-8 ժամ քնել:
Մի քանի կոդ, որոնք կօգնեն տեղեկատվություն ստանալ հեռախոսների մասին:
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել մերսիսայդյան ակումբում մարզչի փոփոխության մասին:
Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Leqiupe»-ի հետ զրույցում ասել է, թե ցանկանում է ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլ հեղինակել, քան Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը վստահեցնում է, թե իշխանությունը կարիք չունի ընտրակեղծիքների գնալու, դա պատիվ չի բերի ոչ մեկին, առավել ևս, որ սահմանադրական հանրաքվեն և դրա շուրջ ծավալվող գործընթացները միջազգային կառույցների ակնդետ հսկողության ներքո են, իսկ երկրի «իմիջի» խաթարումը լուրջ խնդիրներ կհարուցի:
Երեխաները, հատկապես մինչև 6 տարեկան երեխաները, սննդի առումով ամենախոցելիներն են: Մեծ ուշադրություն է պետք դարձնել երեխաների սննդակարգին, քանի որ հենց այս տարիքում են երեխաները ստանում վիտամիններ:
Գերմանացի մասնագետը նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ կատակով խոսել է «Չելսիի» գլխավոր մարզչի մասին:
Ռուսաստանի հավաքականն ընկերական հանդիպման շրջանակում նոյեմբերի 14-ին կհյուրընկալի Պորտուգալիայի ընտրանուն:
Նշվում է, որ հարձակվողի ձեռքբերման նախաձեռնությունը պատկանում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին: