
«Հավատում եմ, որ կարող եմ խփել այնքան գոլ, որքան Կրիշտիանու Ռոնալդուն». Օբամեյանգ

Դորտմունդի «Բորուսիայի» գաբոնցի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգը «Leqiupe»-ի հետ զրույցում ասել է, թե ցանկանում է ընթացիկ մրցաշրջանում ավելի շատ գոլ հեղինակել, քան Մադրիդի «Ռեալի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։
Օբամեյանգը նշել է, որ երբեմն ինքն իրեն կատակով ասում է, որ՝ այո՛, ինքը շատ ավելի լավն է: Նաև նշել է, թե հպարտանում է, որ իրաշխատանքը պտուղներ է տալիս:
«Հավատում եմ, որ կարող եմ խփել այնքան գոլ, որքան Կրիշտիանու Ռոնալդուն։ Աղոթելիս խնդրում եմ, որ դառնամ աշխարհի լավագույն հարձակվողներից։ Երկար ժամանակ է ցանկանում եմ 40 գոլ խփել մրցաշրջանում»,- նշել է գաբոնցի հարձակվողը:
Սիրարփի Աղաբաբյան