
8 կոդ բջջային հեռախոսի համար. ինչպես իմանալ, որ ձեզ լսում են

Facte.ru կայքը ներկայացրել է մի քանի կոդ, որոնք կօգնեն տեղեկատվություն ստանալ հեռախոսների մասին:
1. Կոդ *#06#
Այս կոմբինացիայի միջոցով կարող եք իմանալ ցանկացած սմարթֆոնի IMEI համարը:
2. Կոդ *#21#
Այս կոմբինացիան օգնում է տեղեկություն ստանալ միացած զանգերի փոխանցման մասին:
3. Կոդ *#62#
Այս կոմբինացիան հնարավորություն է տալիս իմանալ համարը, որի վրա փոխանցվում են զանգերը, եթե iPhone-ն անջատված է կամ գտնվում է ռադիոծածկույթից դուրս:
4. Կոդ ##002#
Այս կոդը հավաքելով՝ կարող եք անջատել հեռախոսազանգերի փոխանցումները:
5. Կոդ *#30#
Տեղեկատվություն է տրամադրում զանգող համարի որոշման մասին:
6. Կոդ *#33#
Այս կոմբինացիան տեղեկատվություն է տալիս մատուցվող ծառայությունների՝ հեռախոսազանգերի, SMS հաղորդագրությունների և այլ տվյալների արգելափակման մասին:
7. Կոդ *#43#
Օգնում է տեղեկատվություն ստանալ զանգերի սպասման մասին:
8. Կոդ *777#
(Ուկրաինայի համար): Ներկայացնում է ընթացիկ հաշիվը, ինչպես նաև՝ օպերատորի մենյուն:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը