10 մթերքներ, որոնք չի կարելի տալ մինչև 6 տարեկան երեխաներին
Երեխաները, հատկապես մինչև 6 տարեկան երեխաները, սննդի առումով ամենախոցելիներն են: Մեծ ուշադրություն է պետք դարձնել երեխաների սննդակարգին, քանի որ հենց այս տարիքում են երեխաները ստանում վիտամիններ:
1. Մինչև 6 տարեկան երեխաների սննդակարգից անհրաժեշտ է բացառել յուղոտ միսը, մսային սննդամթերքները, կոնսերվանտները, գունանյութերը և մեծ քանակությամբ աղ պարունակող պահածոները: Խաշած հավը լավագույն լուծումն է:
2. Ցանկալի չէ երեխաներին տալ բարձր յուղայնությամբ կաթնամթերքներ: 2.5-3.2% յուղայնությունը բավական է:
3. Երեխային չի թույլատրվում տալ նաև շոկոլադի տեսակներ, բացի սպիտակից և կաթնայինից: Ալերգիկներին և բոլոր նրանց, ում մոտ ենթաստամոքսային գեղձի խնդրներ կան, անհրաժեշտ է զերծ պահել շոկոլադից:
4. Կծու ուտելիքները ցանկալի չէ տալ մինչև 6 տարեկան երեխաներին:
5. Մարինացված ուտելիքները, բանջարեղենային մարինադները նույնպես անհրաժեշտ է բացառել երեխաների սննդակարգից:
6. Մինչև 6 տարեկան երեխային արգելվում է տալ նաև շաքար պարունակող գազավորված ըմպելիքներ, կաթնային կոկտեյլներ, կակաո, թեյ՝ շաքարով: Բնական հյութը կարելի է տալ միայն ջրի հետ լուծված վիճակում:
7. Հրուշակեղենները, որոնք ճարպեր են պարունակում, կարող են երեխայի մոտ ճարպակալություն կամ ստամոքսաղիքային տրակտի խանգարումներ զարգացնել: Հաճախ այս տեսակ սնունդը կարող է ալերգիա առաջացնել:
8. Արագ սնունդը նույնպես բացառում ենք մինչև 6 տարեկանը:
9. Մինչև 6 տարեկան երեխայի սուպերի մեջ պետք չէ որևէ համեմունք ավելացնել: Հաճախ դրանք համն ուժեղացնող տարրեր են պարունակում, որոնք էլ բարձրացնում են ալերգիայի առաջացման ռիսկը:
10. Մինչև 5-6 տարեկան երեխաներին խորհուրդ չի տրվում նուշ և այլ նշեղեն:
Մեղրը 3-6 տարեկանին թույլատրվում է տալ միայն օրական 2 թ/գ-ի չափով, ոչ ավելի, իհարկե, եթե երեխայի մոտ ալերգիկ երևույթներ չեն առաջանում:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը