Բաժիններ՝

«2016 թ. տնտեսական աճն ավելի համեստ կլինի». Պավել Սաֆարյան

Այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2016թ. բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ ՀՀ ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտարարեց, որ պետական բյուջեն կկազմի եկամուտների գծով՝ 1 տրլն 183.0 մլրդ դրամ, ծախսերի գծով` 1 տրլն 373.74 մլրդ դրամ, դեֆիցիտը (պակասուրդը)՝ 190.74 մլրդ դրամ:

Ըստ նրա՝ 2014թ. տնտեսության 3.5% աճը հիմնականում պայմանավորված է գյուղատնտեսության և ծառայությունների ճյուղերով, համապատասխանաբար՝ 7.6% և 5.7%, արդյունաբերությունը և շինարարությունը նվազել են համապատասխանաբար՝ 0.7% և 4.6%-ով՝ բացասական նպաստում ունենալով տնտեսական աճին: 2015թ. տնտեսական աճը կրկին հիմնականում պայմանավորված կինի գյուղատնտեսության և արդյունաբերության ճյուղերով և ներքին տնտեսական զարգացումների միտումները և արտաքին աշխարհից եկող զարգացումները հիմք են հանդիսացել 2.5% տնտեսական աճի կանխատեսման համար:

«2016 թ. տնտեսական աճն ավելի համեստ կլինի`պայմանավորված հիմնականում արտաքին զարգացումներով: 2016 թ. համար իրական ՀՆԱ-ի աճը կանխատեսվում է 2.2%-ի չափով, որին հիմնականում կնպաստեն արդյունաբերության և գյուղատնտեսության ճյուղերը»,- ասաց Պ.Սաֆարյանը:

Փոխնախարարը նշեց, որ ընթացիկ տարվա զարգացումներով պայմանավորված՝ 2015 թ. ակնկալվում է սպառման 0.6% իրական նվազում: 2016 թ. ակնկալվում է սպառման 0.3% աճ, արտահանման և ներմուծման համապատասխանաբար 1.8% և 1.7% իրական նվազում, իսկ գնաճը կանխատեսվում է 4%±1.5%:

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս