Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իմ հայտարարություններն ուժի մեջ են մնում, որևէ բան չի փոխվում»,- այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտարարեց ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը՝ խոսելով իր և ԲՀԿ խմբակցության միջև առաջացած խնդիրների մասին:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խորհրդանշական հավաքականը:
«Բորուսիա» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ «Գաբալայի» հետ պատասխան խաղում Հենրիխ Մխիթարյանը դուրս կգա դաշտ:
«Քո հանձնաժողովի գործունեոււթանն էլ եմ տիրապետում, քո շարժուձևին էլ եմ տիրապետում, քո ինֆորմացիային էլ եմ տիրապետում»:
«Ես կարծում եմ, որ ես պահպանելու եմ քաղաքական չեզոքությունը, որքան էլ դա դուր չգա առանձին գործիչների կամ լրատվամիջոցների առանձին ներկայացուցիչների, քանի որ շատ անգամ եմ մեղադրվել՝ կամ հանրության ականջի համար, կամ հանրության մի մասի ականջի համար կտրուկ հայտարարություններ չանելու համար, կամ անելու համար այնպիսինը, որը չի բավականացրել, ասենք, իշխանության ներկայացուցիչների առանձին կտորների: Մի խոսքով՝ այդ դժգոհությունն անվերջ է: Ես կարծում եմ՝ այդ դժգոհությունը կշարունակվի ցանկացած օմբուդսմենի աշխատանքում, իսկ զսպվածությունը մենք կմեկնաբանենք՝ որպես չեզոքություն, հետևաբար՝ որևէ կերպ չենք փոխի մեր գործելաոճը»:
«Ես հայտարարում եմ, որ Գագիկ Հարությունյանը օրենքը խախտել է»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ կառավարությունում այսօր ստորագրվել է Հայաստանի Հանրապետության ռազմավարական ծրագրերի սոցիալական գործընկերության համաձայնագիր: Մինչ ստորագրման արարողության մեկնարկը Հովիկ Աբրահամյանը, դիմելով ներկաներին, նշել է. «Հայաստանի Հանրապետության կառավարությունն առանձնահատուկ կարևորություն է տալիս բոլոր ոլորտներում թափանցիկության և հասարակության մասնակցության դերի բարձրացմանը:
«Բնականաբար, երբ կավարտվի աուդիտը, մեզ շատ կհետաքրքրի այդ աուդիտի արդյունքները, բոլորս կստանանք, կփորձենք վերլուծել աուդիտի աշխատանքների արդյունքում ինչ թերություններ են արձանագրվել, ինչ բացթողումներ կան, և այն առաջարկությունները, որ կարվի այդ ընկերության կողմից ՀԷՑ-ի արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ, բնականաբար, իրենց հետ կդարձնենք համատեղ աշխատանքային ծրագիր»:
2015թ. հոկտեմբերի 5-ին նրբերշիկ ուտելիս երեխայի մահվան դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է: Այս մասին ի պատասխան 168.am-ի հարցման՝ հայտնել են ՀՀ Քննչական կոմիտեից: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 5-ին Վաղարշապատի հիվանդանոցից ահազանգ էր ստացվել, որ իրենց մոտ է տեղափոխվել 2-ամյա երեխա՝ մահացած վիճակում:
Նովո-Պասսիտ (Ново-пассит). որպես բույսերից պատրաստված սովորական թուրմ՝ շատ թանկ արժե: Իր ապրանքը գովազդելու համար արտադրողը հաճախ էր օգտագործում «տարվել է անհատական աշխատանք առանցքային մասնագետների և բժիշկների հետ» նախադասությունը: Մատնանշվում է որպես անկսիոլիտիկ՝ հոգեմետ դեղամիջոց, որը ճնշում է անհանգստությունը, վախերը, տագնապները, էմոցիոնալ լարվածությունը: Նովո-պասսիտի բաղադրության մեջ մտնում են բազմաթիվ դեղաբույսերի թուրմեր, որոնց թվում է նաև Հվայֆենեզինը (гвайфенезин): Հենց նրան է վերագրվում դեղամիջոցի անկսիոլիտիկ ազդեցությունը, սակայն Հվայֆենեզինը չունի այն ազդեցությունը, որը գովազդվում է պրեպարատը ներկայացնելիս:
«Պարոն Նադիրյան, իրենք լավ ալկոհոլի ազդեցության տակ են եղել, 24-ին իր՝ Վաչիկի ծնունդն է եղել, և պայմանավորվել են հունվարի 28-ին՝ Բանակի օրն անել, ոչ թե Բանակի օրը նշեն, այլ Վաչիկի ծննդյան օրը նշեն, և ուժեղ ալկոհոլի տակ են եղել»,- ասաց նա՝ նշելով, որ իր կարծիքով` անգամ «մանիակ» մարդասպանին թույլ կտային հոգալ բնական կարիքները, մինչդեռ փաստաբանը նշում է, որ մեղադրյալն իր բնական կարիքները հոգալու հնարավորություն չի ունեցել»:
Բոլոր կանայք ցանկանում են գեղեցիկ և խնամված եղունգներ ունենալ, սակայն հաճախ լինում է այնպես, որ եղունգները չեն երկարում, իսկ երկարելուց էլ շուտ կոտրվում են:
«ԵՏՄ երկրները չեն միջամտում մյուս երկրի կադրային քաղաքականությանը, շատ ժողովրդավարական իրավիճակ է։ ՀՀ իշխանությունների ներկայացուցիչները մշտապես այնքան իրարամերժ ու կտրուկ տարբեր հայտարարություններով են հանդես եկել, որ սա արդեն բնական է դարձել։ Նա այնտեղ տեխնիկական պաշտոն է զբաղեցնելու»,- ասում է Սմբատ Կարախանյանը:
Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի նոր թիմի՝ «Դիժոնի» պաշտոնական կայքը խոսել է պաշտպանի հետ:
Իսպանիայի Ֆեդերացիան քննում է մրցավարների վրա ճնշում գործադրելու գործը, որոնք պետք է դատեն սպասվող Կլասիկոն:
Ծովի աղով ջուրը շատ օգտակար է առողջության համար: Այսօր խոսելու ենք այս հրաշք լուծույթի մասին:
«Հաճախ, ես հորս պես շատ նաիվ եմ: Մամաս անընդհատ ասում էր՝ «Յա՝ դու, յա՝ հերդ…»: Ինձ խաբելը շատ դյուրին է»,- ասում է Նարեկ Դուրյանը:
«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ամփոփել է Չեմպիոնների լիգայի «Աստանայի» դեմ խմբային խաղը (4:0):
Առողջապահության ոլորտում գործող բոլոր ծրագրերը պահպանվելու են հաջորդ տարի և շարունակվելու են: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը:
Հայաստան-Ալբանիա ֆուտբոլային վերջին հանդիպման շուրջ տարածված լուրերը` իբր հայկական կողմը խաղը վաճառել էր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանին հավատ չեն ներշնչում: Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Գ.Ղազարյանը հայտարարեց, որ Ռուբեն Հայրապետյանը չի գնա այդ քայլին, որ խաղը ծախի. «Ինչո՞ւ պետք է վաճառի խաղը»:
«Կարծում եմ՝ դա այն թեկնածությունն էր, որ անվիճելի էր բոլոր անդամ պետությունների համար»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ մեկնաբանելով Եվրասիական տնտեսական միության գործադիր մարմնի՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՀՀ նախկին վարչապետ, ԱՄՆ-ում դեսպան Տիգրան Սարգսյանի նշանակումը: Թե ինչո՞ւ էր անվիճելի` Շ.Քոչարյանը հորդորեց հարցնել ԵՏՄ անդամ պետությունների […]
Այս նոր Սահմանադրությունը խորացնելու է ժողովրդավարությունը մեր երկրում ու շատ ավելի նոր գործիքներ է ներդնելու, որով ընդդիմությունը կուժեղանա և իր վերահսկողական գործառույթները կուժեղացնի: Այս կարծիքին է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանը, ով այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց, որ արդեն իսկ սկսվում է սահմանադրական բարեփոխումներին «այո» ասող ճակատի քարոզարշավը, և իրենք ամեն ինչ անելու են, որպեսզի ամբողջ երկրում սահմանադրական բարեփոխումների նկատմամբ որևէ անտարբեր մարդ չմնա:
Կառավարության պահուստային ֆոնդից 7 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի Սևաբերդ համայնքի համայնքային կենտրոնի շենքի վերանորոգման համար: Համայնքային կենտրոնի շենքում տեղավորված են բժշկական կետը, համայնքային գրադարանը, հանդիսությունների սրահը և այլ սպասարկող ծառայությունների տեղամասերը, ուստի անհրաժեշտություն է առաջացել հատկացնել որոշակի միջոցներ՝ խնդրին լուծում տալու համար:
ԽՍՀՄ և ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը Համազգային թատրոնը հիմնադրել է 1991 թվականին:
Դեմքի խնամքի մասին խոսելիս՝ մի կարևոր կանոն կա, որին պետք է հետևեն բոլորը. այն է՝ դեմքին անհրաժեշտ է քսել այնպիսի քսուքներ և դիմակներ, որոնք պատրաստված են բացառապես բնական բաղադրիչներից, որոնք կարող եք նաև ուտել: Եթե մի բաղադրիչ չեք կարող դնել ձեր բերանը, ապա այն չի կարող օգտակար լինել դեմքի մաշկին:
Նման խնդիրների դեպքում մեր սննդակարգի մեջ պետք է ներառենք այնպիսի մթերքներ, որոնք օգնում են իջեցնել միզաթթվի մակարդակը: Բժշկի նշանակումների հետ միասին, պետք է ուշադրություն դարձնեք նաև սննդակարգին:
168.am-ը ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հարցում ուղարկեց՝ խնդրելով տեղեկացնել, թե ԱՊՀ Միջպետական բանկից «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վերադարձի հարցն ինչպե՞ս հանգուցալուծվեց, և այժմ ո՞վ է «Նաիրիտի» սեփականատերը, ի՞նչ ծրագրեր ունի նա:
Լեգենդար բրազիլացի ֆուտբոլիստ Պելեն տեղեկացրել է, որ պատրաստվում է ներկա գտնվել 2018թ. Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունում:
«Դա, իհարկե, իրենց անելիքն ու նպատակն է, իրենց գործողություններն են, բայց ես չեմ կարծում, որ «ոչ»-ի ճակատը համակարգված ընդհանուր ինչ-որ հետևորդների խումբ ունի, որովհետև իրենց ներկայացուցիչներն էլ են անընդհատ փոխվում, իրար հետ էլ երբեմն խնդիրներ են ունենում»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարինե Աճեմյանը՝ մեկնաբանելով «Նոր Հայաստան» նախաձեռնության հայտարարությունը մոբիլիզացիայի և դեկտեմբերի 1-ին իրականացվելիք իշխանափոխության մասին:
«Գաբալայի» կիսապաշտպան Սամիր Զարգարովը հայտարարել է, որ իր թիմակիցներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի թույլ չտան դորտմունդյան «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին աչքի ընկնել առաջիկա խաղում: