
«Չեմ ասի, թե մենք Կլոպի հետ ընկերներ ենք, բայց այդ տղան ինձ դուր է գալիս». Ժոզե Մոուրինիո

«Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն Անգլիայի առաջնության 11-րդ տուրի «Լիվերպուլի» հետ խաղից առաջ իր կարծիքն է հայտնել մերսիսայդյան ակումբում մարզչի փոփոխության մասին:
«Չեմ կարծում, որ «Լիվերպուլում» ինչ-որ բան արմատապես փոխվել է: Նրանք գերազանց թիմ էին և այդպիսին էլ մնացել են: Ինչպես որ ունեին գերազանց ֆուտբոլիստներ և թոփ-մարզիչ, այդպես էլ հիմա է: Ուղղակի նոր մարզչի գալով՝ խաղում որոշ տակտիկական դետալներ են փոխվում:
Ինչ վերաբերում է Յուրգեն Կլոպին, ապա չեմ կարող ասել, որ մենք ընկերներ ենք, քանի որ ժամանակակից ֆուտբոլը բացառում է այդպիսի հնարավորությունը: Բայց այդ տղան ինձ դուր է գալիս: Ինձ դուր է գալիս նրա աշխատանքը, նա Եվրոպայի լավագույն մասնագետներից մեկն է»,- Մոուրինիոյի խոսքերը է մեջբերում «Չելսիի» պաշտոնական կայքը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը