Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» Քեյնի համար պատրաստ է առաջարկել 50 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» նորից հետաքրքրվում է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնով: Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է 22-ամյա անգլիացու համար առաջարկել 50 մլն եվրո, արդեն հունվարյան տրանսֆերային պատուհանի բացման ժամանակ: Ընդ որում՝ նշվում է, որ հարձակվողի ձեռքբերման նախաձեռնությունը պատկանում է «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալին:

Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Քեյնն Անգլիայի առաջնությունում անցկացրել է 34 հանդիպում և դարձել է 21 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:

Այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի 10 տուրերում հարձակվողը խփել է 4 գնդակ և կատարել է 1 ասիստ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս