
«Ժոզե Մոուրինիոն գերազանց տղա է նրանց համար, ովքեր լրագրող կամ մրցավար չեն». Յուրգեն Կլոպ

Գերմանացի մասնագետը նախախաղային մամլո ասուլիսի ժամանակ կատակով խոսել է «Չելսիի» գլխավոր մարզչի մասին: «Ես շատ եմ հարգում այն աշխատանքը, որը կատարել է Մոուրինիոն: Նրանց համար, ովքեր լրագրող կամ մրցավար չեն, Ժոզեն կարող է շատ լավ տղա լինել: Ես ոչ մեկն եմ, ոչ էլ մյուսը, դրա համար էլ մենք կոնֆլիկտ չունենք:
Նա էմոցիոնալ է: Ես նույնպես էմոցիոնալ եմ: Բայց մենք բավականաչափ պրոֆեսիոնալ ենք, որպեսզի հասկանանք. եզրափակիչ սուլիչից հետո սկսվում է նորմալ կյանքը: Այդպես էլ մենք աշխատում ենք:
Այո, առջևում մեծ խաղ է «Չելսիի» հետ: Բայց ես իմ կարիերայի 15 տարիներում շատ մեծ խաղեր եմ անցկացրել: Դա նույնպես այնպիսի խաղ է, որը մենք կարող ենք հաղթել այնպես, ինչպես յուրաքանչյուր այլ խաղ: Իմ գիտակցության մեջ ոչինչ չի փոխվում: Ես լի եմ մոտիվացիայով` մեծ խաղեր հաղթելու համար»,- Կլոպի խոսքերն է փոխանցում Independent-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը