«Արդեն 4-րդ տարին է, ասում ենք՝ արեք էդ ռեֆորմը, որպեսզի առաջ շարժվենք, սա կոչվում է իրոք ռեֆորմ: Ե՛վ նախորդ վարչապետի ժամանակ, և՛ էս վարչապետի ժամանակ ռեֆորմ չենք տեսնում»
Հնարավոր չեղավ անհրաժեշտ ջերմաստիճան ապահովել: Այդ դպրոցների նկատմամբ կունենանք առանձին վերաբերմունք
Այսօր Ազգայի ժողովում լրագրողները ՀՀԿ փոխնախագահ, ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին՝ արդյոք ճի՞շտ են մամուլում շրջանառվող այն լուրերը, որ իշխանությունները պատրաստվում են կրթության ոլորտը հանձնել ՀՅԴ-ին:
Նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 89 կողմ, 16 դեմ և 6 ձեռնպահ ձայներով:
«Միլանի» գլխավոր մարզիչ Սինիշա Միխայլովիչը հստակ նշել էր, որ «Ինտերի» դեմ խաղի հայտացուցակում բացակայելու է Մարիո Բալոտելին: Այս հայտարարությունը ևս մեկ անգամ շեշտեց, որ միլանյան ակումբը հիասթափվել է Բալոտելից և չի տեսնում ֆուտբոլիստին իր կազմում:
Թարթող լույսերն ու բարձր երաժշտությունը դեպի խաղատուն են գրավում ինչպես՝ մոլի խաղացողներին, այնպես էլ՝ պարզապես խաղերը նայել ցանկացողներին: Եվ հենց այդ լույսերն ու ձայներն են հրահրում մարդկանց ազարտային խաղերի ու չարդարացված ռիսկերի:
Հայաստանը կրկին նահանջել է Heritage Foundation-ի կողմից հրապարակված տնտեսական ազատության ինդեքսում և 2016 թվականի վարկանիշում զբաղեցրել է 54-րդ տեղը:
Ավելորդ քաշից ազատվելու մի քանի անհաջող փորձերից հետո 3 երեխաների մայր ամերիկուհի Քոլինը փորձեց որովայնը փաթաթել պոլիէթիլենային տոպրակով
«Ես կրթված մարդ եմ, բայց իմ ուժերից վեր է կանխագուշակել մթնոլորտը, որը կլինի երեքշաբթի: Հուսով եմ, որ մենք կցուցադրենք խաղի նույն մակարդակը (ինչպես «Դերբիի» դեմ), բայց մեզ սպասում է «Սթոքը», բոլորովին այլ թիմ:
Խիստ դիետաները շատ վտանգավոր են, եթե դրանց ընթացքին չի հետևում մասնագետը: Որոշակի մթերքների սահմանափակումը կարող է հանգեցնել արյան բջիջների պակասի, որոնց վերականգնման համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ: Իսկ խիստ դիետաները թույլ չեն տալիս օրգանիզմին ստանալ անհրաժեշտ կալորիաները, ու օրգանիզմում խախտում է տեղի ունենում:
«Մենք համարում ենք, որ մի կողմ քաշվել, դիտողի դերում հանդես գալ այս պրոցեսի մեջ՝ ճիշտ չի լինի, մենք մտնելու ենք այդ պատասխանատվության մեջ»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ խոսելով ՀՅԴ-ՀՀԿ հնարավոր կոալիցիայի մասին:
Անցած շաբաթ Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովը ձայների 66 «կողմ», 70 «դեմ» և 45 ձեռնպահ հարաբերակցությամբ մերժեց բրիտանացի Ռոբերտ Ուոլթերի հեղինակած «Բռնության աճը Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանի մյուս գրավյալ տարածքներում» զեկույցը: ԵԽ ԽՎ-ն, սակայն, ընդունեց Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» զեկույցը, որի օգտին քվեարկեցին՝ 98, դեմ՝ 71, և ձեռնպահ՝ 40 պատգամավորներ: Ինչո՞ւ են նման զեկույցները հասնում մինչև ԵԽ ԽՎ լիագումար նստաշրջան, ովքե՞ր են թերանում և ովքե՞ր են մեղավոր նման իրավիճակի համար, որքանո՞վ է Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդհանրապես համարժեք այսօրվա զարգացումներին:
«Վարկանիշը սոցիալ-հոգեբանական երևույթ է, տարբեր մարդիկ վարկանիշների վերաբերյալ կարող են ունենալ տարբեր կարծիքներ, բնականաբար, իմ հարգարժան գործընկերոջ վարկանիշային գնահատականի հետ համամիտ չեմ: Այն կարծիքին էլ չեմ, որ բոլորի ուշքը գնում ա իշխանության համար, բայց միևնույն ժամանակ՝ բոլորի ուշքը չի գնում ընդդիմության համար»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ընթացքում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանի հայտարարությանը:
«Երբ Դաշնակցությունը մի բան որոշում է՝ գնալու է, ու ով ինչ ուզում է՝ խոսի, վերջում արդյունքները կտեսնեն, ոչինչ, թող այս ընթացքում մենք վարկանիշի անկում ունենանք, իշխանության հետ լինելը վարկանիշի անկում է ենթադրում, բայց ավելի լավ է՝ մենք էս գինը վճարենք, քան թե՝ ազգովի պետությունը կորցնենք: Դրա համար մենք այս ճանապարհով ենք գնացել և միշտ էլ չենք վախեցել մեր վարկանիշի կորուստից: Մենք վստահ ենք եղել, որ վերջում արդյունքները շատ ավելի կարևոր են, քան թե էն, ինչ խոսեցին մեր մասին»,- նշեց Ա. Ռուստամյանը:
ՖԻԴԵ-ն հրապարակել է աշխարհի լավագույն շախմատիստների թարմացված վարկանիշային աղյուսակը:
«Որովհետև այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽ ԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին:
«Գնահատականը խիստ չէ, ամբողջական զեկույցը 180 էջ է, և դրա շուրջ աշխատանքները վաղուց էին սկսվել: ԵԽ պաշտոնական կայքում մամլո հաղորդագրության մեջ ավելի շատ խիստ կողմերն էին վերցրել: Մոտ 14 արդյունք է, որ ՀՀ-ն պետք է տա, դրանից 12-ը գնահատված է լավ և միջին, միայն 2-ն է գնահատված ցածր արդյունք, և այդտեղ անելիքներ կան»:
Ծածկեք տեղեկությունն այն մասին, թե երբ եք օնլայն եղել: Մտեք «Կարգավորումներ» («Settings», ««Настройки») բաժինը, ընտրեք «Գաղտնիություն» բաժինը («Privacy», «Конфиденциальность») և անջատեք «Օնլայն» կոճակը («Share online status», «В сети»): Նույնիսկ, եթե Viber մտնեք, այդ մասին ոչ ոք չի իմանա:
Ժողովրդական բժշկության բաղադրատոմսերի մեջ կարելի է գտնել մեկը, որը փոխարինում է 40-օրյա պահքին: Խոտաբույսերը, որոնք այս թուրմի բաղադրության մեջ են մտնում, օգնում են հալեցնել և օրգանիզմից դուրս բերել ավելորդ ճարպային գոյացությունները, լավացնում են նյութափոխանակությունը, մաքրում են անոթներն ու դրանք ավելի էլաստիկ են դարձնում, որն էլ կանխարգելում է ուռուցքների գոյացությունները, ստենոկարդիան, ինֆարկտն ու սկլերոզը:
Ձուն ամրացնում է ուղեղը- Ձվի բաղադրության մեջ է մտնում խոլինը, որն ուղեղի համար անփոխարինելի է: Այն լավացնում է հիշողությունը, արագ ռեակցիան: Բոլոր նրանց համար, ովքեր մտավոր աշխատանք են կատարում, օրական մեկ ձու ուտելը պարտադիր է:
Իմ նկարները, ինչպես և բոլոր այն նկարները, որոնք հոգի ունեն, ապրում են, լսում են, հասկանում են: Եթե ուզում եք իմանալ, թե ի՞նչ են ուզում ասել, նրանց հարցրեք, և նրանք կասեն: Նրանք իմ համար ամենալավ զրուցակիցներն են: Նրանք միշտ լսում են՝ ինչ էլ որ ասես: Բայց երբեք չեն պատասխանում: Իսկ լռությունն ինձ համար բոլոր հարցերի պատասխանն է:
Դետոքսիկացիան կամ օրգանիզմի ընդհանուր մաքրումը չափազանց կարևոր պրոցեդուրա է, որը պետք է կատարել կանոնավոր կերպով: Օրգանիզմ ներթափանցած տոքսինները, մանրէներն ու բակտերիաները խաթարում են օրգանիզմի բնականոն աշխատանքը, այդ իսկ պատճառով պետք է օրգանիզմը հաճախակի մաքրել անցանկալի «հյուրերից»:
Նկարչի տանը գեստապոն խուզարկություն կազմակերպեց, նրան վտարեցին Դյուսելդորֆի գեղարվեստական ակադեմիայից: 1933թ. Կլեեի ընտանիքը տեղափոխվեց Շվեյցարիա: Շվեյցարիայում ծնված Կլեեն մինչև մահ չկարողացավ ստանալ շվեյցարական քաղաքացիություն, սակայն ստացավ հետմահու՝ նրա՝ քաղաքացիություն տրամադրելու հայտը բավարարվեց 1940թ. հունիսի 29-ին նկարչի մահից 6 օր անց:
Նեխուրի արմատներն օրգանիզմին անհրաժեշտ առաջնային մթերք են համարվում: Դրանց կանոնավոր օգտագործումը կանխարգելում է բազմաթիվ հիվանդություններ, ինչպես նաև մաքրում և երիտասարդացնում է օրգանիզմը, ամրացնում է իմունային համակարգը:
Լինում են պահեր, երբ մարդու օրգանիզմը պարզապես լցված է տոքսիններով, և լյարդը չի կարողանում իր ֆունկցիան լիակատար կատարել: Այս պարագայում քաշը կորցնելու գործընթացն էլ դանդաղում է:
«Պայթած» մազանոթները ժամանակակից կնոջ ամենատարածված առողջական խնդիրներից մեկն է, որը կարող է մի քանի բարդությունների պատճառ դառնալ: Մազանոթները «պայթում են» թույլ արյունատար անոթների պատճառով: Վատ նորությունն այն է, որ անհարմար կոշիկները, չափից շատ կրունկների վրա մնալը, հղիությունն ու մի քանի այլ գործոններ ավելի են վատացնում վիճակն ու հանգեցնում երակների վարիկոզային լայնացման:
Հավանաբար շատ անգամներ փորձել եք հաղթահարել քաղցրի հանդեպ կախվածությունը: Ամբողջ աշխարհում հազարավոր մարդիկ տառապում են քաղցրից կախվածությունից:
Ես չեմ զգում իմ մեղքը: Դուք կարող եք ասել, որ պետք էր ամռանը մի քանի ֆուտբոլիստների պահել, բայց այն ժամանակ ես չէի կարող կանխագուշակել, որ այսքան վնասվածքներ կլինեն:
Ըստ գերմանական մամուլի՝ Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը կլինի պահեստայինների թվում:
Կայացավ Australian Open-ի կանանց մրցաշարի եզրափակիչ խաղը: Անժելիկա Կերբերը 3 սեթերում հաղթեց աշխարհի 1-ին թենիսիստուհի Սերենա Ուիլյամսին: Գրմանուհին կարողացավ հաղթել 6:4, 3:6, 6:4 հաշիվներով: