
Ձուն անհրաժեշտ է օրգանիզմին

Սովոր ենք լսել, որ ձուն լյարդի համար ծանր կերակուր է, քանի որ հարուստ է խոլեստերինով: Շատերը նույնիսկ ամբողջովին հանում են ձուն իրենց սննդակարգից՝ մտածելով իրենց առողջության մասին:
Բազմաթիվ հետազոտություններ ցույց են տվել, որ ձուն անհրաժեշտ է օրգանիզմին:Սակայն այն մարդիկ, ովքեր տառապում են շաքարախտով կամ ալերգիկ են,պետք է սահմանափակեն դրա օգտագործումը: Մյուսների համար ձուն անգնահատելի մթերք է:
Takprosto կայքը ներկայացնում է մի քանի պատճառ, թե ինչու է ձուն այդքան օգտակար:
1. Ձուն դյուրամարս կերակուր է- Ձվի սպիտակուցն օրգանիզմում յուրացվում է 98%-ով: Սա նոր բջիջների ստեղծման հրաշալի միջոց է: Ձուն անհրաժեշտ է մկանների աճի և դրանց՝ անհրաժեշտ մակարդակի պահպանման համար:
2. Ձուն հարուստ է վիտամիններով- Ձուն իր բաղադրության մեջ մի շարք օգտակար վիտամիններ է պարունակում, մեկ ձվի մեջ կա վիտամին A-ի օրական նորմայի 5% և D-ի՝ 10%: Այն նաև պարունակում է ֆոսֆոր, երկաթ, ցինկ, յոդ, ռիբոֆլավին, այս բոլոր միկրոէլեմենտներն առկա են ձվի բաղադրության մեջ:
3. Ձուն կանխարգելում է օստեոպարոզը- Խաշած ձուն ապահովում է ոսկորների ամրությունը: Փխրուն ոսկորների խնդիրն անհանգստացնում է շատերին, հատկապես՝ 40-ն անց կանանց: Իսկ ձուն ամրացնում է ոսկորները, հետևաբար՝ ցանկալի է հաճախակի ձու օգտագործել:
4. Ձուն ամրացնում է ուղեղը- Ձվի բաղադրության մեջ է մտնում խոլինը, որն ուղեղի համար անփոխարինելի է: Այն լավացնում է հիշողությունը, արագ ռեակցիան: Բոլոր նրանց համար, ովքեր մտավոր աշխատանք են կատարում, օրական մեկ ձու ուտելը պարտադիր է:
5. Ձուն նվազեցնում է աթերոսկլերոզի աաջացման ռիսկը- Ձվի օգտագործումից հետո արյան մեջ խոլեստերինի մակարդակը չի բարձրանում: Խոլեստերինի մակարդակը ձվի մեջ կարգավորվում է ֆոսֆատիդների միջոցով: Ֆոսֆատիդները կանխարգելում են աթերոսկլերոզի առաջացումը:
Ցանկալի է օգտագործել խաշած ձուն՝ առանց կարագի կամ ձիթայուղի: Սա 100%-ով կկանխարգելի լյարդի հիվանդությունների առաջացումը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը