«Սահմանադրությունը ենթադրում է մի շարք օրենքներում փոփոխություններ, ամենակարևորը հիմա Ընտրական օրենսգիրքն է, բայց ուրիշ օրենքներ կան, որ ևս շատ կարևոր են, ու դրանցից մեկը հենց Վերահսկիչ պալատի մասին օրենքի փոփոխությունն է»,- այսօր տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի անդամ Գագիկ Մինասյանը:
ՀՀ հանրակրթության համակարգի թափանցիկության ապահովման նպատակով 2013 թվականից մեկնարկել է հանրակրթական ուսումնական հաստատությունների վարկանիշավորման գործընթացը, որի նպատակն է` նպաստել շահառուների և հասարակության իրազեկվածության մեծացմանը: Այսօր հրապարակվել են ՀՀ դպրոցների վարկանիշավորման 2015 թվականի արդյունքները, որոնք ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի քարտուղար Իբրահիմ Քալընը հայտարարել է, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անտեսում է Էրդողանի հեռախոսազանգերը:
«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեսը նշել է, որ իրեն չեն անհանգստացնում «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ լարված հարաբերությունները: Պորտուգալացի ֆուտբոլիստը քննադատել է բրազիլացուն սոցիալական ցանցերում` նրա կատարած արտահայտությունների համար` անվանելով դրանք ապուշություն:
Վարսակի ջուր պատրաստելը բավականին հեշտ է: Ձեզ անհրաժեշտ է մաքրած վարսակ և թեփով վարսակ (овес с шелухой), հավասար չափաբաժիններով խառնեք այս երկու տեսակի վարսակները: Մաքրած վարսակը կարող եք նաև աղալ: Ստացված խառնուրդի 3ճ/գ-ի վրա լցրեք 0.5լ ջուր: Հասցրեք եռման ջերմաստիճանի, ապա կրակը ցածրացրեք:
Պայմանագրի ժամկետը մնացել է նույնը, ինչ «Կաստիլիայի» հետ` մինչև 2018թ.: Ըստ Marca-ի տեղեկության, «Ռեալը» ավելացրել է Զիզուի աշխատավարձը, բայց չափը չի հաղորդել: Բանակցություններն արագ են ընթացել, քանի որ ֆրանսիացին միանգամից ընդունել է ակումբի պայմանները:
Անցյալ ամառ «Բարսելոնան» «Մանչեսթեր Յունայթեդից» առաջարկություն է ստացել 190 մլն եվրոյի չափով՝ հարձակվող Նեյմարի համար:
Հավանաբար լսել եք, որ օրական մեկ խնձորը մոռացնել է տալիս բժիշկների մասին: Իրականում խնձորի բնական քացախի և մեղրի համադրությունը շատ հիվանդությունների և առողջական խնդիրների բուժման բանալին է: Խնձորի քացախը ժողովրդական բժշկության մեջ օգտագործվում է մարսողական խնդիրների, ավելորդ քաշի և հոդացավերի դեպքում:
Դորտմունդի «Բորուսիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանը գերմանացի լրագրողների հետ խոսել է ակումբի ծրագրերի և Բունդեսլիգայում հաղթելու հնարավորությունների մասին:
Փետրվարի 5-ին «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում կայացավ ամենամյա Startup Europe Week միջոցառումը, որն առաջին անգամ հյուրընկալել էր Երևանը: Միջոցառման կազմակերպումը վստահված էր «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամին» և «IBM Նորարար լուծումների և տեխնոլոգիաների կենտրոնին»:
ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացրել է Եվրոպա լիգայի 1/16-րդ եզրափակիչ փուլին մասնակցող բոլոր թիմերի թարմացված հայտացուցակները:
Մինչև մրցաշրջանի ավարտը «Չելսին» կգլխավորի Գուս Հիդինգը, բայց ամռանը լոնդոնցիները կնշանակեն նոր մարզչի: Ըստ Calciomercato-ի տեղեկության՝ պաշտոնի թեկնածու է հանդիսանում Մասիմիլիանո Ալեգրին, ում 4-ամյա պայմանագիր կառաջարկեն` տարեկան 4.5 մլն եվրո աշխատավարձով:
168.am-ն այս առնչությամբ պարզաբանում խնդրեց ՏՄՊՊ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանից: Վերջինս ասաց, որ իրենք տեղյակ են խնդրից, ու հիմա հանձնաժողովն այդ ուղղությամբ ուսումնասիրություններ է անում:
ԱԱԾ նախկին պետք Գուրգեն Եղիազարյանը չի կարծում, թե «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանի վերաբերյալ լրջագույն մի բան կա նախաքննության ձեռքին: Հիշեցնենք, որ վերջինս կալանավորվել է՝ մեղադրվելով ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի հետ համագործակցելու մեջ:
Նավթը Մերձավոր Արևելքում միշտ էլ կիրառվել է որպես քաղաքական զենք
«ԲՀԿ-ն ազատ մտածող մարդկանց կուսակցություն է, յուրաքանչյուրը կարող է ունենալ տեսակետ, պարտադիր չէ՝ մեր տեսակետներն իրար համընկնեն»,- այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով այն մասին, թե արդյոք ճի՞շտ են այն լուրերը, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամների մի մասը կողմ է այս պահին իշխանությունների հետ կոալիցիա կազմելուն:
«Հանրապետականը Զվարթնոց չէ, նույնիսկ Դաշնացությունը Զվարթոց չէ, պարզ է, որ կլինեն տարբեր մոտեցումներ, բայց ամեն մի ուժ գոնե ունենում է իր հստակ առանցքը, ես վստահ եմ՝ եթե մենք համոզված չլինենք, որ ճիշտ բան ենք անում, չենք անի»:
tey (2) Մեկ դար առաջ թեյի պարկերը հեղափոխություն արեցին ողջ աշխարհում՝ դարձնելով ըմպելիքը շատ պահանջված և սիրված: Սակայն ժամանակի հետ առաջացան նաև շատ խնդիրներ: Ճապոնացիները կարծում են, որ թեյի պարկերը նպաստում են թեյի մշակույթի վերացմանը: Բարձր դասարանցիների մոտ անցկացված հարցումը ցույց տվեց, որ երիտասարդները հիմնականում չգիտեն՝ ինչպես պատրաստել թեյ:
Միջոցը, որի մասին խոսելու ենք, նաև լավացնում է սրտի աշխատանքը, մաքրում է արյունն ու վերականգնում է օրգանիզմը: Վերացնում է ավելորդ ճարպերն ու լավացնում է նյութափոխանակությունը: Խոսքը սխտորի լիկյորի մասին է:
«Վալենսիայի» գլխավոր մարզիչ Գարի Նևիլն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակչի շրջանակներում «Բարսելոնայից» կրած ջախջախիչ պարտությունից հետո (0:7) հայտարարել է, որ չի պատրաստվում հրաժարական տալ:
Որովայնի ճարպն ամենահամառն է, այդ իսկ պատճառով հաճախ երկար ժամանակ է պահանջվում դրանից ազատվելու համար:
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամի մամլո խոսնակ Սիրան Գրիգորյանը հայտնում է, որ հայ բռնցքամարտիկը կրկին ճանաչվել է Գերմանիայի տարվա լավագույն բռնցքամարտիկ:
«Սերժ Սարգսյան-ՀՅԴ համաձայնությունը կոնկրետ է եղել և կոնկրետ իրականություն է դառնալու: Եթե խոստացվել է, օրինակ, 2-3 կամ 3-4 պորտֆել, միայն դրա շրջանակներում կարող է վեճ լինել: Այնպիսի բան չի եղել, որ նախկին համաձայնեցված պայմանի խախտում դիտվի, և հիմա իրար հետ վիճեն դրա պատճառով, ու գործընթացներն այլ հունով ընթանան: Ուրիշ բան է, որ, եթե հարաբերական է եղել պայմանավորվածությունը, հիմա այդ հարաբերականի շուրջ կարող է լինել բանակցություն»:
Դիտարկմանը, թե արդեն խոսվում է Արծվիկ Մինասյանին և Լոքյանին նախարարների պաշտոնները տալու մասին՝ Վ. Բաղդասարյանը պատասխանեց, որ ինքը խոսակցությունները չի մեկնաբանում: Հարցին էլ՝ իսկ Դուք նրանց տեսնո՞ւմ եք նախարարների պաշտոնում, նա այսպես արձագանքեց. «Ես բոլորի մեջ տեսնում եմ իրենց հնարավորությունները, իրենց ուժերը, բավականին կայացած մարդիկ են»:
Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե մարտի 1-ին այդ շարժումը համահայկական հանրահավաք է կազմակերպում, ի՞նչ զարգացումներ եք սպասում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Այն, ինչ եղել է նախորդների ժամանակ: Դրանք անպտուղ, անարդյունք միջոցառումներ են: Մենք անհանգստացած ենք իրենց համար: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի: Նման կարծիքի եմ՝ հետևելով մարդկանց տրամադրություններին»:
«Հակաճգնաժամային հիմնադրամի հետ մենք կնքեցինք համաձայնագիր բյուջետային աջակցության վարկի վերաբերյալ և ուզում եմ հիշեցնել, որ անդամ-պետություններին բոլորին մերժվեց, բացառությամբ Հայաստանի Հանրապետությանը, քանի որ մեր վերցրա ծ պարտավորությունները շատ ավելի բարձր էին, համահունչ էին ինչպես հիմնադրամի, այնպես էլ Համաշխարհային բանկի՝ նման դեպքերում առաջադրվող պայմաններին: Դրանցից մեկը վերաբերում էր գնումների գործընթացին, որը հետևյալն է՝ մեկ աղբյուրով կատարվող գնումները տարվա ընթացքում չպետք է գերազանցեն 10 տոկոսը, իսկ հաջորդ տարի՝ 7 տոկոսը: Հաշվի առնելով նախորդ տարիների շարունակական ծրագրերը՝ մենք արդեն մոտ ենք այդ 10 տոկոսի սահմանագծին, և ուզում եմ հորդորել մեր գործընկերներին, որպեսզի ձեռնպահ մնան այդ դրույթից»
Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ 168.am-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են ճիշտ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ն առաջադրելու է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնոում:
ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշերի թարմացված աղյուսակը:
«Ըստ Սահմանադրության՝ ՀՀ նախագահը հենց մարդու իրավունքների պաշտպանն է, դրա համար նա ունի նաև լծակներ՝ իրավապահ մարմիններ, պաշտոնյաներ, ովքեր պետք է կանխեն մարդու իրավունքների խախտումը մեր երկրում: Իսկ քանի որ Սովետական միությունից հետո Հայաստանը պետք է անցումային շրջան ունենար, մարդու իրավունքների դաղափարը հասանելի դարձնելու, քարոզչական նկատառումներով արժեր ունենալ նման պաշտոն»:
«Եկավ-հասավ նրան, որ թեկուզ մեկ-երկու վարակված անասունի մսից իմացան, ու փակեցին որոշ տեսակների մթերքների արտահանումը Ռուսաստան: Եթե դրա մասին բարձրաձայնեինք ու կանխարգելիչ միջոցառումներ անեինք աշնանը, միգուցե նման վիճակ չունենայինք»: