Մաքրեք լյարդը բնական հյութի միջոցով

Fithacker կայքը ներկայացնում է հյութի բաղադրատոմս, որը կօգնի լավացնել լյարդի աշխատանքն ու ազատվել ավելորդ կիլոգրամներից:

Լինում են պահեր, երբ մարդու օրգանիզմը պարզապես լցված է տոքսիններով, և լյարդը չի կարողանում իր ֆունկցիան լիակատար կատարել: Այս պարագայում քաշը կորցնելու գործընթացն էլ դանդաղում է:

Լյարդը համարվում է մեր օրգանիզմի կարևորագույն օրգաններից մեկը, որը խթանում է նաև նիհարելու գործընթացը: Սակայն, եթե այն լցված է տոքսիններով, ապա այն չի կարողանա օգնել ձեզ այս հարցում:

Կայքի ներկայացրած հյութը պետք է խմել 3 օր շարունակ և մաքրել լյարդը տոքսիններից ու թունավոր նյութերից, որոնք կուտակվել են օրգանիզմում:

Կարդացեք նաև

3 օր շարունակ օրական 3 անգամ խմեք այս հյութը:

Բաղադրություն

  • 3 կիտրոն
  • 1 բաժակ կտրատած մաղադանոս
  • 5 շոգեխաշած նեխուր
  • 6 բաժակ ջուր

Բլենդերի մեջ լցրեք կիտրոնի հյութը, մաղադանոսն ու նեխուրը, ապա ավելացրեք ջուրը և ամբողջը միասին ևս մեկ անգամ խառնեք: Օրական 3 անգամ ուտելուց առաջ 2 բաժակ խմեք այս հյութից: Կրկնեք 3 օր շարունակ: Ապա 7-10 օր դադար տվեք և նորից կրկնեք կուրսը:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս