Բաժիններ՝

Գիտնականները հայտնաբերել են՝ ինչպես պաշտպանել խաղատների այցելուներին՝ մեծ գումարներ տարվելուց

Թարթող լույսերն ու բարձր երաժշտությունը դեպի խաղատուն են գրավում ինչպես՝ մոլի խաղացողներին, այնպես էլ՝ պարզապես խաղերը նայել ցանկացողներին: Եվ հենց այդ լույսերն ու ձայներն են հրահրում մարդկանց ազարտային խաղերի ու չարդարացված ռիսկերի:

Լույսն ու երաժշտությունը խաղատներում գրավում են խաղացողներին՝ տիրելով նրանց ուշադրությանը: Մարդիկ ավելի շատ են ռիսկի գնում ու որոշ ժամանակ անց բախվում են խաղային կախվածության խնդրին: Թարթող լույսերի՝ օրգանիզմի վրա ունեցած ազդեցության մասին տվյալները ստացել են Բրիտանական Կոլումբիայի համալսարանի (Կանադա) գիտնականները՝ փորձարկումներ անելով առնետների վրա:

Հետազոտողները կրծողներին տեղափոխել են հատուկ մշակված մեկուսարաններ, որտեղ վառվել են տարբեր լույսեր, ու հնչել է հատուկ ընտրված երաժշտություն: Լույսերն ու երաժշտությունը ստեղծել են խաղատնային մթնոլորտ, որի յուրահատկությունն օրգանիզմի վրա ունեցած ուժեղ ազդեցությունն է: Գտնվելով մեկուսարաններում, կրծողները կարողացել են ընտրել 4 տեսակի խաղերից, որոնք տարբեր մրցանակներ, իսկ պարտվելու դեպքում՝ պատիժներ են նախատեսել: Հաղթողները պարգևատրվել են քաղցրեղենով, իսկ պարտվողները տեղափոխվել են տուգանային տարածք և որոշ ժամանակ զրկվել խաղին մասնակցելու հնարավորությունից:

Խելացի առնետները միանգամից հասկացել են, որ բարձր ռիսկերն ուղեկցվում են մեծ կորուստներով, և այդպես խաղալը շահավետ չէ: Դրա համար նրանք ընտրել են նվազագույն ռիսկեր պարունակող խաղեր: Սակայն հատուկ լույսերի ու երաժշտության միացման ժամանակ առնետները սկսել են ավելի շատ ռիսկի դիմել՝ հաշվի չնստելով ռիսկերի հետ:

Կարդացեք նաև

Նման պահվածք են ցուցաբերում նաև մոլի խաղացողները. երբ մեծ խաղագումարն ակնհայտ է, նրանք, ամենայն հավանականությամբ, կգնան մեծ ռիսկի՝ հաշվի չառնելով պարտության հետևանքները: Այդպիսի խաղադրույքի դեպքում մոլի խաղացողներին շահագրգռում են՝ նաև թմրանյութի որոշակի դոզա տալով, որն ազդում է ուղեղի դոֆամինային ռեցեպտորների վրա:

Հետազոտողները հատուկ նյութերի միջոցով խցանել են ազարտային խաղացող առնետների այդ ռեցեպտորները, որի արդյունքում՝ կրծողները սկսել են ավելի քիչ ռիսկի դիմել և ժամանակի ընթացքում դադարել են ցուցաբերել խաղից կախվածություն ունեցողի պահվածք:

Գիտնականները ենթադրել են, որ մարդկանց դեպքում կարող է աշխատել մտածված ռազմավարությունը: Սակայն, պայքարի այս ձևը խաղային կախվածությունից ունիվերսալ չէ. դոֆամինային ռեցեպտորների ճնշումը քիչ է արտահայտվել այն առնետների վրա, որոնք ազարտային խաղ են ցուցաբերել անձայն ու լույսերից զուրկ մեկուսարաններում:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս