Ինչի՞ կարող են հանգեցնել խիստ դիետաները

«Դիետա» բառը ժամանակակից աշխարհում ամենատարածվածներից է: Հավանաբար, ամեն երկրորդն աշխարհում կյանքում գոնե մեկ անգամ իր վրա փորձարկել է դիետայի գոնե մեկ տեսակ: Գազարի դիետա, Դյուկանի դիետա, ռուսական դիետա, և այլն:

Ամբողջ աշխարհում գոյություն ունի դիետայի ավելի քան 150.000 տեսակ: Այնուամենայնիվ, դրանցից ոչ բոլորն են լավ առողջության համար:

Ինչի՞ կարող են հանգեցնել խիստ դիետաները

Յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի է ընկալում այս կամ այն դիետան, հետևաբար, եթե ձեր հարևանուհուց լսել եք, որ կեֆիրի դիետան, օրինակ, օգնել է իրեն նիհարել 15կգ, մի շտապեք փորձարկել այն ձեզ վրա, քանի որ գուցե դրանով վնասեք նախևառաջ ձեր օրգանիզմին:

Կարդացեք նաև

Այն մարդիկ, ովքեր ակտիվ կյանք են վարում և հետևում են ճիշտ սննդակարգին, դիետաներ պահելու խնդիր չունեն: Իրենց օրգանիզմը ստանում է անհրաժեշտ վիտամիններն ու ծանրաբեռնվածությունը, ինչն էլ օգնում է այրել ճարպերն ու պահպանել իրենց սովորական քաշը:

Խիստ դիետաները շատ վտանգավոր են, եթե դրանց ընթացքին չի հետևում մասնագետը: Որոշակի մթերքների սահմանափակումը կարող է հանգեցնել արյան բջիջների պակասի, որոնց վերականգնման համար բավական երկար ժամանակ է անհրաժեշտ: Իսկ խիստ դիետաները թույլ չեն տալիս օրգանիզմին ստանալ անհրաժեշտ կալորիաները, ու օրգանիզմում խախտում է տեղի ունենում:

Հատկապես առողջությանն ուշադրություն պետք է դարձնեն մեծահասակներն ու նրանք, ում մոտ քրոնիկ հիվանդություններ կան: Խիստ դիետաները կարող են ավելի վնասել առանց այն էլ վնասված օրգանիզմին:

Վիտամինների, հանքանյութերի, յուղերի և ածխաջրերի բացակայությունը կարող է քաշի վտանգավոր կորստի հանգեցնել: Օրգանիզմը կսկսի օգտագործել պաշարը՝ ինքն իրեն «ուտելով»: Այնպես որ, դիետաներից առաջ խորհրդակցեք բժշկի հետ:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս