Ըստ Սեյրան Սարոյանի՝ Սարսանգի ջրամբարի վերաբերյալ զեկույցը լավ հետևանք կունենա

«Որովհետև այդ ջուրն ինչքան ադրբեջանցուն ա պետք, այդքան էլ Ղարաբաղին ա պետք, որ իրանց մոտ էր ջրբաժանը, չէին թողնում»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը՝ խոսելով Սարսանգի ջրամբարի վերաբերյալ ԵԽ ԽՎ-ում ընդունված հակահայկական զեկույցի մասին:

Սարոյանի խոսքով՝ ավելի լավ է, որ իրենք բարձրացրեցին այս հարցը. «Հիմա տեսնենք՝ ինչ է ստացվում: Լավ հետևանք կունենա: Իրավական հետևանք կարող է ունենալ էդ ջուրը, որ բաժանում ա, մեզ էլ կհասնի, էլի»:

Հիշեցնենք, որ ԵԽ ԽՎ բոսնիացի պատվիրակ Միլիցա Մարկովիչի «Ադրբեջանի սահմանամերձ շրջանների բնակիչները միտումնավոր զրկված են ջրից» վերտառությամբ զեկույցն օրերս 98 կողմ, 71 դեմ հարաբերակցությամբ ընդունվեց։ ԼՂ Մարտակերտի շրջանում գտնվող Սարսանգի ջրամբարը որպես սպառնալիք ներկայացնող Մ. Մարկովիչը պնդում էր, թե հայկական կողմն այդ ջրամբարը որպես զենք է օգտագործում, սպառնում է ադրբեջանցիներին և զրկում նրանց գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29