«Այսօր Ձեզ համար կազմակերպվել է կանադական երեկո, որտեղ կարող եք փորձել մսամթերք և կանադական գինիներ»,- այսօր հայ գործարարների հետ հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Կանադայի դեսպան Ջոն Քերը:
«Դաշնակցությունում կան հմուտ մասնագետներ, որոնք ուզում են կառավարության մաս կազմել, բայց դա ոչինչ չի տա ժողովրդին, սա է խնդիրը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիայի ձևավորմանը՝ նման կարծիք հայտնեց ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականությունների» հ/կ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
«Կարծում եմ, որ այսօր Արցախի Հանրապետության ղեկավարությունը չպետք է ուշադրություն դարձնի այդ կարելի է ասել ստահոդ նյութերին, պետք է շարունակի պատշաճ կերպով իրականացնել այն խնդիրները, որ իրականացնում է ընդհանուր առմամբ ջրային տնտեսության, ջրային քաղաքականության հատկապես Սարսանգի շրջանակներում: Անձամբ ես բազիցս անգամ եղել եմ այնտեղ և ինչպես Խորհրդային Միության տարիներին, այնպես էլ այսօր այնտեղ համապատասխան միջոցառումներն իրականացվում են, որոնք նաև սոցիալական ոլորտի խնդիրներ են»
UFC-ի լավագույն մարզիկներից մեկը` Դոմինիկ Կրուզը, վստահ է, որ Ռոնդա Ռոուզին ռևանշի ժամանակ չի կարող հաղթել Հոլլի Հոլմին:
Քաղաքացին 168.am-ին ահազանգել է, որ Դավիթաշեն համայնքում տեղակայված «Երևան Սիթի» սուպերմարկետից երեկ գնել է «Нежный с соком клубники» տեսակի յոգուրտը (արտադրող՝ «Кампина» ՍՊԸ, արտադրման երկիր՝ Ռուսաստան), որի մեջ որդեր են հայտնաբերվել:
Երևանի Կամերային երաժշտական թատրոնի գլխավոր ռեժիսոր Արմեն Մելիքսեթյանի խնդրանքով 168.am-ը հրապարակում է վերջինիս կողմից հեղինակած բաց նամակը, որն առնչություն ունի վերոհիշյալ թատրոնի ներսում տեղի ունեցող խմորումներին և ուղղված է ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանին:
«Ես այստեղ չեմ ապրում և երևի ես չեմ, որ պետք է պատասխանեմ այդ հարցին, բայց երևի այդպես չպետք է լինի: Օպերային թատրոնը պետք է ունենա գլխավոր դիրիժոր»:
«Համաձայնագրի ստորագրումը մեր երկրի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված լրջագույն քայլ է, որը կխթանի նաև բնակչության զբաղվածությունը»,-նկատել է ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը՝ հավելելով, որ առաջիկայում անհրաժեշտ է Ֆրանսիայի հետ համագործակցության նոր ուղիներ մշակել:
«Այնուամենայնիվ, հաճախ պատմությունը քաղաքականացվում է ծառայելով կոնկրետ երկրների կոնկրետ քաղաքական նպատակներին: Այս ամենն արվում է ավելի շատ քաղաքական իշխանություն կոնսոլիդացնելու նպատակով: Ես այստեղ եմ անհնագստություն արտահայտելու, որ պատմության վերանայմանը, պատմության խմբագրմանը հաջորդում են ջանքերը կոնսոլիդացնելու ավելի շատ իշխանություն և մեկ քայլ առաջ կոնսոլիդացնելու կառավարման բռնատիրական մեթոդներ և այս միտումը դուրս է գալիս Եվրոպայի սահմաններից»,- ընդգծեց Ֆարմանյանը:
Սեյրան Օհանյանի ասուլիսը՝ ուղիղ միացմամբ. «Ա1+»:
«Տեղի ունեցավ Հայաստանի համար շատ կարևոր իրադարձություն այն իմաստով, որ մերժվեց Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության համար շատ վտանգավոր ձևակերպումներ պարունակող Ռոբերթ Ուոլթերի զեկույցի ընդունումը, մի զեկույց, որը կարող էր վտանգել խաղաղ բանակցությունների գործընթացը»:
«Այն, որ մի խայտառակ բանաձև մերժվեց, մյուսն` ընդունվեց, ինչպես բազմիցս նշել եմ, ցույց է տալիս, որ ԵԽ ԽՎ-ում և եվրոպական կառույցներում կան լուրջ խնդիրներ, երբ կոռուպցիոն ռիսկերը ներթափանցում են ԵԽ ԽՎ և այդ կառույցը դարձել է Բաքվի կամ արևելյան շուկայի տաղավարներից մեկը, որտեղ ամեն ինչ գնվում և վաճառվում է»,- նշեց Դավիթ Բաբայանը:
«Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանին այսօր մեղադրանք է առաջադրվել: 168.am-ի հետ զրույցում նրա պաշտպան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով` բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ:
«Հիմա այդ բանաձևերի ընդունումը կամ մերժումը չէ, որ պետք է քննարկենք: Մենք հասարակական, քաղաքական շրջանակում կարծես հետևում ենք, թե Ադրբեջանն ինչ պետք է անի, ու սկսում ենք քննարկել հենց այդ հարցը: Բայց այդ կեցվածքը, կաշառակերության դեպքերը չէ, որ պետք է քննարկենք: Խնդիրն այն է, թե մենք ինչ պետք է անենք, ինչպես պետք է նախապես չեզոքացնենք դրանք»:
Հարցին՝ քանի Դուք ԴԱՀԿ ծառայության պետ եք, այդ ընկերությունը խնդիր ունեցե՞լ է ԴԱՀԿ-ի հետ, Մ. Պողոսյանն այսպես պատասխանեց. «Չեմ հիշում, կարծում եմ՝ ոչ, եթե լինեին, կհիշեի»:
Նա պատվիրակներին հիշեցրեց զեկույցի պատմությունը, սակայն ասաց, որ ճիշտ կլինի դրանք ետ կանչել, քանի որ Ուոլթերը չի եղել Ղարաբաղում, որի մասին զեկույց է հեղինակել:
Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Իրանի հետ տնտեսական հարաբերությունները խորացնելու հնարավորությունը
«Միսս տիեզերք» միջազգային մրցույթի հաղթող ֆիլիպինուհի Պիյա Ալոնսո Վուրտսբախը խոստովանել է, որ ցանկանում է կատարել 007 գործակալի նոր ընկերուհու դերը Ջեյմս Բոնդի մասին պատմող նոր ֆիլմում, հայտնում է AP-ն:
Հանրահայտ WhoScored.com-ը Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ընդգրկել է Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Սոխի օգտակար հատկանիշների մասին շատերը գիտեն, սակայն ոչ բոլորը գիտեն դրա կեղևի օգտակար հատկանիշների մասին:
2015 թվականի հունվար-նոյեմբերին շինարարության ոլորտը, պաշտոնական տվյալներով, անկումային ցուցանիշ ուներ։
Եվրոպայի 2016թ. փոքր երկրների առաջնության խաղացանկն արդեն հասանելի է: Առաջնությանը մասնակցելու է 9 հավաքական, որոնց թվում է նաև Հայաստանի հավաքականը: Մոլդավայում կայանալիք առաջնությունում Հայաստանը հայտնվել է B ենթախմբում, որտեղ մրցելու է Անդորրայի, Մոլդավայի, Մոնակոյի և Ուելսի ընտրանիների հետ:
Հունվարի 23-ին ուժի մեջ մտան կենսաթոշակային փոփոխությունները, որով 63 տարին լրացած անձին տարիքային աշխատանքային կենսաթոշակ նշանակվում է նաև 25 տարվա աշխատանքային ստաժից պակաս ստաժի առկայության դեպքում, եթե նա ունի առնվազն 10 օրացուցային տարվա աշխատանքային ստաժ: 168.am-ի հետ զրույցում ՀԱԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Լյուդմիլա Սարգսյանը նշեց, որ սա դրական փոփոխություն է:
«Ժառանգություն» կուսակցությունը հրավեր չի ստացել նոր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ ընթացող հանդիպումներին և քննարկումներին մասնակցելու համար: Այս մասին 168.am-ին ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Նոր Ընտրական օրենսգրքի վերաբերյալ ԲՀԿ-ն առաջարկներ կներկայացնի այն ժամանակ, երբ նախագիծը ներկայացվի ԱԺ, և քննարկումներ սկսվեն: Ես առաջին հերթին՝ կարևորում եմ թափանցիկության խնդիրը, որ էլեկտրոնային քվեարկության մասին է խոսք գնում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Բոլորն էլ ցանկանում են արագ և արդյունավետ կերպով ազատվել ավելորդ կիլոգրամներից և նիհարել: fithacker կայքը ներկայացնում նիհարելու մի միջոց, որը վերջերս համացանցում՝ նիհարողների շրջանում, մեծ աղմուկ բարձրացրեց:
Նոր Ընտրական օրենսգրքի ընդունման վերաբերյալ Հայ ազգային կոնգրեսի առաջարկներին արձագանք եղել է միայն մամուլում, իսկ գրավոր պատասխան ՀԱԿ-ում չեն էլ սպասում, քանի որ իրենք իրենց առաջադրած կետերը գրավոր չեն ներկայացրել: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
«Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը մեկնաբանել է «Բետիսի» հետ խաղացած ոչ-ոքին:
Նոր Ընտրական օրենսգրքի նախագիծը փետրվարի սկզբին կներկայացվի Ազգային ժողովի Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողով: Ինչպես 168.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հովհաննես Սահակյանը, նախատեսվում է շատ մանրամասն և լայնածավալ քննարկումներ կազմակերպել: Ըստ նրա՝ որպես այդպիսին՝ աշխատանքային խումբ, ինչպես սահմանադրականն էր, չկա, առայժմ կենտրոնացվում են ընդհանուր գաղափարներն ու մոտեցումները, որպեսզի ներկայացվեն քննարկման:
ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը 2015 թվականի հունվար-դեկտեմբերին կազմել է 4 մլրդ 740.9 մլն ԱՄՆ դոլար։